Լուսավոր Հայաստանը.
Նոյեմբեր 09, 2021

♦ Հանդես է գալիս երիտասարդ, ինքնաբավ, կայացած, օրինակելի և արդեն ավագանու փորձառություն ունեցող անհատների անկաշառ ու սկզբունքային մարդկանց թիմով, որոնք հանրային շահը գերադասում են մասնավոր հետաքրքրություններից, չեն առաջնորդվում պահի թելադրանքով կամ անձնական շահով։ 

♦ Կներդնի շահերի բախման ու կոռուպցիոն ռիսկերի բացառման, գնումների գործընթացների վերահսկողության արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ՝ ապահովելով բարենպաստ պայմաններ ներդրողների համար, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր։

♦ Փողոցային լուսավորության նոր, էներգախնայող, արդյունավետ լուծումների կիրառման միջոցով՝ առաջիկա 3 տարիների ընթացքում Վանաձոր խոշորացված համայնքում չլուսավորված փողոց չի թողնի, գիշերային լուսավորությունը գիշերը չի անջատվի:

♦ Որպես համաչափ զարգացման ջատագով, պետական սուբսիդիաների, արտասահմանյան ներդրումային ծրագրերի և համայնքային միջոցների հաշվին կիրականացնի Վանաձոր խոշորացված համայնքի փողոցների ասֆալտապատման, ենթակառուցվածքների զարգացման նախագծեր և համայնքի բոլոր բնակավայրերի միջև կներդնի արդիականացված բարձրորակ տրանսպորտային համակարգ:

♦ Համայնքում կստեղծի առնվազն 100 նոր, ժամանակակից բակային սպորտային կոմպլեքսներ՝ զարգացնելով մանկապատանեկան սպորտը՝ խթանելով առողջ ապրելակերպը և պրոֆեսիոնալ սպորտսմենների կայացումը:

♦ Կստեղծի մշակութային կյանքի զարգացման համար նպաստավոր նախադրյալներ` ոլորտին հատկացվող գումարների նպատակային, հիմնավորված, թափանցիկ և հաշվետու ծախսումներն ապահովելու միջոցով: Կնպաստի ազգային մշակույթի տարածմանն ու մոռացված նմուշների վերհանմանը:

♦ Ներառելով միացված համայնքների ներուժը, համայնքի համաչափ զարգացման նպատակով կվերականգնի և կավելացնի կանաչապատ տարածքները, կստեղծի համայնքային ջերմոց-տնկարան, որը կնպաստի կանաչապատման աշխատանքներին և կկրճատի ծախսերը։

♦ Կշարունակի իրականացրել  «Ավագանու օգնական» նախաձեռնությունը, որի շնորհիվ համայքնում բնակվող մի խումբ երիտասարդներ գործնականում ծանոթացել են ավագանու ինստիտուտին, աշխատանքներին, համայքում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին:

♦ Ավագանու թիմը կստեղծի ազատ և արդար մրցակցային դաշտ՝ քաղաքում կենսական նշանակություն ունեցող բոլոր ոլորտների զարգացման համար՝ օգտագործելով երիտասարդության իրական ներուժը և ստեղծելով ավելի մրցունակ համայնք։

♦ Ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի Վանաձոր խոշորացված համայնքն սկսի լիովին օգտագործել իր աշխարհագրական դիրքի ողջ ներուժը՝ լինելով Հայաստան-Վրաստան կապուղու և Շիրակ-Տավուշ հարևան մարզերի խաչմերուկում, որը նոր շունչ կհաղորդի տնտեսական ակտիվ զարգացման համար։

 

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Մագդա Արսենյան
Ռուզաննա Հարությունյան
Սերգե Ղահրամանյան
Աշխեն Թանդիլյան
Գևորգ Պապիկյան
Հարություն Բաբայան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան