Արշավիր Խաչատրյան
Նոյեմբեր 08, 2021
Արշավիր Արմիկի Խաչատրյանը, ծնվել է 04.03.1967թ.-ին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: 1974-1984թթ-ին սովորել է Հրազդանի թիվ 4 միջ. դպրոցում, որը գերազանցությամբ ավարտելով, ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը:

1985-1987թթ-ին ծառայել է խորհրդային բանակում, որից հետո շարունակել է կրթությունը և 1991թ.-ին ավարտելով Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտը՝ ստացել ինժեներ -շինարարի որակավորում:

1991թ.-ին հրավիրվել է աշխատանքի «Հայբնակկոմունտնտ» Հանրապետական Միավորման Ջրմուղ-Կոյուղու արտադրական վարչություն, որտեղ աշխատել է մինչև 1999թ-ը՝ 1-կարգի ինժեներից հասնելով մինչև պետական ձեռնարկության տնօրենի պաշտոնին:

1999թ.-ին ՀՀ Կոտայքի մարզպետի հրավերով տեղափոխվել է աշխատանքի մարզպետարան, որտեղ աշխատել է մինչև 2015թ.-ը, նախ որպես մարզպետի խորհրդական, հետագայում Ջրային տնտեսության և ենթակառուցվածքների բաժնի պետ, իսկ 2014-2015թթ.-ին Քաղաքաշինության վարչության պետ:

2015թ.-ին իր դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից և անցել աշխատանքի իր կողմից հիմնադրված «ԱՆՆԱՐ» ՍՊԸ-ում, նախ որպես գլխավոր ճարտարագետ, իսկ 2018թ.-ից որպես տնօրեն:

Արշավիր Խաչատրյանը ունի քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային կոնֆերանսների և դասնթացների, այդ թվում՝ ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանում:

Ջրային տնտեսության ոլորտում արդյունավետ փոխհամագործակցության համար նրան շնորհվել է ԱՄՆ
Կալիֆորնիայի նահանգի Դևիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:

Երիտասարդ տարիներին զբաղվել է ծանրամարտով և լրացրել ԽՍՀՄ սպորտի վարպետության թեկնածուի նորման:

Ամուսնացած է, ունի երկու որդի:
 

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ռուզաննա Հարությունյան
Արմեն Եղիազարյան
Կարինե Ղուկասյան
Կարեն Սիմոնյան
Գևորգ Պապիկյան
Նարա Հովհաննիսյան
Դավիթ Խաժակյան
Անի Սամսոնյան