ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը առաջարկում է սահմանամերձ և սահմանապահ գյուղական համայնքներին տարբերակված մոտեցում ցուցաբերել և երեխայի մինչև 2 տարեկան դառնալը ծնողին հատկացվող խնամքի նպաստի չափը 50%-ով ավելի սահմանել։