ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը մարտի 25-ին Աժ նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հարցն ուղղեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիեյլանին՝ Հանրային հեռուստաընկերությամբ գովազդի ցուցադրման իրավունքի վերականգնման վերաբերյալ: