Եկեք հասկանանք. Գույքահարկի փոփոխություն. Մանե Թանդիլյան
Հոկտեմբեր 31, 2019
Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին կառավարության կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությունը հակասահմանադրական է:
Այդ նախագծով հեղինակները հարկային օրենսգրքից հանել են մի շարք կարգավորումներ և տարել կառավարության որոշման տիրույթ և ըստ էության օրենսդիրի գործառույթից հանել գույքի հարկման արդյունքում գույքահարկի գումարը որոշելու օրենսդիրի սահմանադրական լիազորությունը։
Այն դրույթները որոնցից կախված է լինելու գույքահարկի գումարը, պետք է պարտադիր բերել օրենք: Սա Սահմանադրական կարգ է: Ի վերջո համայնք վճարվող գումարները որոշվում են կամ Ազգային Ժողովի կողմից օրենքների միջոցով կամ ավագանու միջոցով: Կառավարությունը այստեղ չի կարող և չպետք է որևէ գործառույթ ունենա։ Այո, գները թանկացել են, բայց արդյոք դրան համահունչ մարդկանց բարեկեցությունն է ավելացել: Ակնհայտորեն ոչ: Հետևաբար, առանց գնահատելու, թե այս փոփոխությունն ինչ ազդեցություն կունենա միջին վիճակագրական քաղաքացու և սոցիալապես խոցելի խմբերի վրա, թերի է և չի կարող քննարկման առարկա դառնալ Ազգային Ժողովում։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Դավիթ Խաժակյան
Նարա Հովհաննիսյան
Կարեն Սիմոնյան
Ռուզաննա Հարությունյան
Կորյուն Շեկոյան
Գոհար Մաթևոսյան