Կոռուպցիա չէ՞, երբ կտրոնը գնում են՝ առանց ավտոմեքենայի տեխզննման. Սրբուհի Գրիգորյանը՝ կառավարությանը
Հոկտեմբեր 24, 2019
Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարցրել է. «Արդյո՞ք դա համատարած կոռուպցիա չէ, երբ կտրոնը գնում են՝ առանց տեխզննման»: Նա հետաքրքրվել է՝ արդյոք ծրագրեր իրականացվո՞ւմ են դե ֆակտո տեխզննում իրականացնելու համար. «Իրապես տեխզննում չանցնելու պատճառով են նաև այսքան ավտովթարները»: