Հուլիս 30, 2019

Ինչո՞ւ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է լուսավորական գաղափարներ տարածելու, հայկական քաղաքական համակարգը հավասարակշռելու և առողջացնելու նպատակով։ Որովհետև այն ամենն ինչ մենք անում ենք ուղղված է ազատական գաղափարների տարածմանն ու արմատավորմանը, մենք մարտահրավեր ենք նետում անայլընտրանք քաղաքական համակարգին և ստեղծված ստատուս քվոին, որով հետևողական կերպով վիճարկում ենք տարիներ շարունակ արմատավորված մոտեցումներն ու կարծրատիպերը։ Մենք ձևավորում ենք նոր քաղաքական մշակույթ, որտեղ չկա ատելության խոսք, և քննադատությունն ուղղված է միայն խաղաղ միջոցներով փոփոխությունների հասնելուն։

Ինչպե՞ս

Քաղաքականության մեջ մենք առաջնորդվում ենք Արիստոտելյան սկզբունքով, այն է` քաղաքականությունը մարդկանց կյանքն ավելի երջանիկ դարձնելու միջոց է։ Մեր գործողություններում մենք հիմնվում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների արժեքների վրա։ Մենք աշխատում ենք ինստիտուտների զարգացման, անձերի դեմ պայքարը մերժելու, այլընտրանքներ առաջարկելու, նոր տեխնոլոգիաների միջոցով մարդկանց հետ հաղորդակցվելու և երիտասարդությանը ներգրավելու ուղղությամբ, իմանալով, որ դրանք մեր նվերներն են։ Մենք մասնակցում ենք քաղաքական կարևոր իրադարձությունների, քարոզարշավներ մշակում և իրականացում բոլոր մակարդակներում՝ տեղական և համապետական։ Արտաքին կապերի զարգացման միջոցով ստեղծում ենք գործընկերների լայն շրջանակ։

Ինչի՞ համար

Քաղաքական գործունեություն՝միտված Հայաստանում դրական փոփոխություններ կատարելուն։ Մեր արդյունքը դրական փոփոխությունն է, Հայաստանը Եվրոպական մոդելի պետություն դարձնելը, որտեղ մարդը կենտրոնական արժեք է և ոչ թե միջոց։
 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ
Էդմոն Մարուքյան

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անի Սամսոնյան
Դավիթ Խաժակյան
Նարա Հովհաննիսյան
Գևորգ Գորգիսյան
Սերգե Ղահրամանյան
Աստղիկ Ավետիքյան
Արմեն Եղիազարյան