Այս սահմանափակումն ավելի շատ ուղղված է լրատվական կայքերին.
Աննա Կոստանյան։
Մայիսի 7-ին, Ազգային ժողովում սկսվել են հերթական նիստի աշխատանքները: Քննարկվել է Գովազդի մասին և Շահումով խաղերի, խաղատների մասին օրենքներում լրացումներ կատարելու մասին հարցը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշել է, որ մեծ հաշվով՝ այս նախագծով հարց չի լուծվում. «Կա՞ արդյոք վիճակագրական տվյալ, թե արտասահմանյան կայքերում այդ խաղերից քանի մարդ է օգտվում, և ինչպիսի գումարներ են ծախսվում: Եվ արդյո՞ք հաշվի է առնվել համաշխարհային որոնման համակարգերի առկայությունը, որոնց դեպքում մենք անզոր ենք որևէ սահմանափակում կիրառել: Այս հանգամանքը հաշվի առնվե՞լ է»: