Նոր քաղաքական մշակույթ Ազգային ժողովում
Մարտ 27, 2019
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր ներկայացրել է կառավարության կառուցվածքի փոփոխությունների իր նախագիծը, որն արդեն իսկ ուղարկել է կառավարություն։ «Լուսավոր Հայաստանի» նախագծով առաջարկվում է ունենալ 14 նախարարություն և 3 փոխվարչապետ ունեցող համակարգ, որոնցում էլ ներառված կլինեն բոլոր մարմինները։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ նախագծի հիմքում սուպերվարչապետական համակարգի վերացումն ու խորհրդարանական վերահսկողության մեծացնումն է։
«Մենք առաջարկում ենք կառավարության այնպիսի կառուցվածք, որտեղ կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններ չլինեն, բոլորը լինեն կառավարության կառուցվածքի մեջ, այսինքն՝ չլինի սուպերվարչապետական համակարգ»,- ասել է Էդմոն Մարուքյանը` շեշտելով, որ իրենց նախագծով ԱԱԾ-ին և ոստիկանությանը տրվում է նախարարությունների կարգավիճակ: «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է պահպանել գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունները, Սփյուռքի նախարարի հանձնակատարի պարտականությունները վերապահել փոխվարչապետներից մեկին։ Ըստ նախագծի հիմնավորման, դա կապահովի խորհրդարանական վերահսկողությունը, քանի որ փոխվարչապետը հաշվետու է խորհրդարանին: «Մի երկրում, որտեղ ՀՆԱ-ի 16 տոկոսը գյուղատնտեսության ոլորտից է, այդ երկրում գյուղատնտեսությամբ զբաղվող, այլ ոլորտը կանոնակարգող, ոլորտում ազատ մրցակցությունը ապահովող նախարարություն փակելը սխալ է: Գուցե շատ զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում կարելի էր սա ազատ թողնել, բայց Հայաստանի պարագայում մեզ համար ընդունելի չէր փաստարկը, թե նախկինում այն վատ է աշխատել, դե պարզ է, բայց հիմա կարելի է պահպանել նախարարությունն ու նորմալ աշխատել»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իրենց նախագծով ևս օպտիմալացում կլինի, բայց այս պահին չի կարող ասել, թե կառավարության այլընտրանքային կառուցվածքի մասին իր առաջարկն ընդունելու դեպքում քանի աշխատակից կկրճատվի, սակայն վստահ է՝ կրճատվողների թիվն էապես ավելի քիչ կլինի, քան կառավարության առաջարկած տարբերակում: «Լուսավոր Հայաստանի» նախագիծը, ինչպես նշեցինք, ուղարկվել է կառավարություն, սակայն վարչապետի դիրքորոշումը դրա վերաբերյալ դեռևս հայտնի չէ։ Մեծ է հավանականությունը, որ կառավարությունը չի ընդունի այս առաջարկը կամ դրա որոշ տարրեր, քանի որ կառավարության կառուցվածքի շուրջ անցած ամիսների քննարկումները ցույց տվեցին, որ կառավարությունն անդրդվելի է այդ հարցում. Չնայած մի շարք կարևորագույն ուղղություններով հնչած քննադատություններին, կառավարությունը որևէ կերպ չանսաց դրանց և ներկայացրեց կառուցվածքի այն տարբերակը, որը հայտնի էր ի սկզբանե՝ դեռևս նախորդ տարեվերջին։
«Լուսավոր Հայաստանի» կողմից կառավարության կառուցվածքի սեփական տարբերակ ներկայացնելը, սակայն, ուշագրավ է այլ առումով։ Սա լայն իմաստով նոր քաղաքական մշակույթի, քաղաքական նոր մոդելի դրսևորում է Հայաստանում։ Դժվար է նախկինում հիշել որևէ դեպք, երբ ընդդիմությունը այս կամ այն կարևոր օրինագծի, նախաձեռնության հետ կապված ներկայացնի իր սեփական, այլընտրանքային տարբերակը։ Բացառություն են կազմել թերևս միայն սահմանադրական փոփոխությունները, երբ ընդդիմությունը ներկայացրել է Սահմանադրության իր տարբերակը։ Այլ օրինակներ կարծեք թե չկան։ Մինչդեռ, հատկապես խորհրդարանական կառավարման համակարգում ընդդիմությունը ստանում է միանգամայն այլ դեր ու գործառույթ։ Նոր տրամաբանությամբ ընդդիմության գործը ոչ միայն ուղղակի քննադատելն է, այլ առաջին հերթին տարբեր հարցերի վերաբերյալ սեփական, իշխանությունից տարբերվող, այլընտրանքային մոտեցումներ ու նախագծեր ներկայացնելը։ Այս մշակույթը պետք է տարածվի բոլոր կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունների վրա, ընդդիմությունը պետք է խորհրդարան բերի իր սեփական քաղաքական օրակարգը։ Այս մշակույթն ի դեպ պետք է դուրս գա նաև խորհրդարանի պատերից։ Խորհրդարան անցնելու հավանականություն ունեցող ցանկացած ուժ, իսկ խորհրդարանում եղածները առավել ևս պետք է հանրությանը ներկայացնեն ոչ միայն իրենց նախընտրական ծրագրերը, այլ նաև ստվերային կառավարության կառուցվածքն ու կառավարության անդամներին։ Սա է զարգացած ժողովրդավարություն ու կայացած քաղաքական համակարգեր ունեցող երկրների քաղաքական ավանդույթն ու մշակույթը, և այդ իմաստով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությունն այսօր կարելի է համարել քայլ՝ ուղղված այդ մշակույթի արմատավորմանը։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Կորյուն Շեկոյան
Ռուզաննա Հարությունյան
Աստղիկ Ավետիքյան
Սերգե Ղահրամանյան
Գևորգ Գորգիսյան
Դավիթ Խաժակյան
Անի Սամսոնյան
Գրիգորի Դոխոյան