
Արցախի ներկայացուցիչների բանակցային սեղանի շուրջ վերադառնալը առաջնահերթություն է։ Պետք է սա լոբբինգ անել բոլոր միջազգային հարթակներում !!!
Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելն ուղերձ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո, խորհրդարանում լրագրողների հետ
ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Փաշինյանի ելույթը բավականին համապարփակ էր, նաև կարևորում եմ, որ դա գրված ելույթ էր, այսինքն՝ հստակ մտածված, հստակ շեշտադրումներով, հստակ ուղերձներով: Երևի թե առաջին անգամ Հայաստանի նոր իշխանությունը համակարգված ձևով Արցախի հարցում ուղերձ հղեց միջազգային հանրությանն ու Ադրբեջանին: Դրանք ավելի շատ ոչ թե ներքին օգտագործման, այլ արտաքին օգտագործման ուղերձներ էին», – ասաց Մարուքյանը: