Բաց նամակ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեին
Հուլիս 22, 2018

Երևանում «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը տոտալ ոտնահարվում է թե՛ քաղաքապետարանի և թե՛ կառուցապատողների կողմից։

Ունենք հետևալ պատկերը․

☑️քաղաքում գործարար խոշոր ընկերությունները իրականացնում են ապօրինի կառուցապատումներ (մի քանի միլիոն դրամանոց վարչական տուգանքները նրանց գրպանին վնաս չեն)։

☑️բազաթիվ կառուցապատողներ շինարարության ընթացքում չեն պահպանում հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները։

☑️Խախտվում են շինհրապարակների կազմակերպման սահմանված նորմերը։

☑️Չեն պահպանվում ընդհանուր օգտագոործման կանաչ գոտիները։

☑️Մինչև շինարարություն սկսելը կառուցապատողները պարտավոր են համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ, ինչը չեն անում։

☑️Արհամարհում են քաղաքաշինական գործունեության ընթացքում հասարակության ներկայացուցիչների մասնակցության իրավունքները։

Սրա հետևանքը քաղաքի քաղաքաշինական տեսքի խայտառակ աղավաղումն է, բազմաթիվ երևանցիների իրավունքների ոտնահարումը և քաղաքացիների վերջ չունեցող բողոքները։ Կարծում եմ կամ օրենքը պետք է խստագույնս պահպանվի կամ շինթույլտվություններ տրամադրելու համայնքի ղեկավարին տրված բացառիկ իրավունքը վերանայվի։
Պետք է նշեմ, որ այն իրավիճակը, որը առկա է Երևանում, թույլ է տալիս կարծիք կազմելու, որ քաղաքաշինության գործունեության վերահսկումը չափազանց թույլ է։
Հավելեմ, որ շինարարություն իրականացնող ընկերություններին ևս պետք է հատուկ ուշադրություն հատկացվի կատարված աշխատանքի որակի առումով։

Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյան


Share via:
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Անի Սամսոնյան
Գևորգ Պապիկյան
Սրբուհի Գրիգորյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան
Ռուզաննա Հարությունյան