Խախտվել են հավասարության և ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները, ինչպես նաև 40 ապահովագրողների իրավունքները
Հունվար 09, 2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ պահանջելով լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված, սակայն դեռ որևէ լուծում չստացած խնդրին։ Հարցը մասնավորապես կայանում է նրանում, որ մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից մի ընկերություն ստացել է առավելություն մյուսների նկատմամբ և իր գործունեությունն այժմ իրականացնում է անցակետի տարածքում։ Այսպիսով խախտվել են հավասարության և ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները, ինչպես նաև այդ 40 ապահովագրողների իրավունքները։ 
Վարչապետին ուղղված գրությամբ առաջարկվել է  հանձնարարել ՊԵԿ-ի նախագահին՝ սեղմ ժամկետում լուծել Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից արդարացիորեն բարձրացված խնդիրը՝ մաքսակետի տարածքից հանելով «Թոփ-Սփին» ՍՊ ընկերության գրասենյակն ու նրան վարձակալության համար տարածք տրամադրելով այլ ապահովագրական ընկերությունների հետ հավասար պայմաններով և միևնույն վայրում։
ՏՄՊՊՀ նախագահին իմ կողմից առաջարկվել է իրականացնել հանձնաժողովին օրենքով վերապահված լիազորությունները՝ հարուցել վարչական վարույթ, իրականացնել ուսումնասիրություն՝ Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից բարձրացված խնդրին արդարացի լուծում տալու համար։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կորյուն Շեկոյան
Հրանտ Այվազյան
Կարեն Սիմոնյան
Գևորգ Պապիկյան
Գևորգ Գորգիսյան
Դավիթ Խաժակյան
Գրիգորի Դոխոյան