Քրիստ Հրաչիկի Մարուքյան — Վանաձորում ս.թ. հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու ցանկը գլխավորող թեկնածու
Քրիստ Հրաչիկի Մարուքյանը ծնվել է 1975 թվականի սեպտեբերի 23-ին Կիրովական քաղաքում:

1992 թվականին ավարտել է թիվ 6 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը:

1997 թվականին ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, օտար լեզուներ մասնագիտությամբ` ստանալով անգլերեն և ֆրանսերեն լեզուների ուսուցչի որակավորում:
Կրթությունը շարունակելու նպատակով 2005 թվականին դիմել է Բրիտանական Չիվնինգ (Chevening) կրթաթոշակների մրցույթին և, որպես մրցանակակիր, մեկնել Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն: 2006 թվականին ավարտել է Ալսթերի համալսարանի հանրային կառավարման բաժինը և ստացել Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան:

1995 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է «Ա և Լ» Բիզնես Կենտրոնում: Որպես երրորդ կուրսի ուսանող՝ սկզբնական շրջանում կատարել է թարգմանչական և վարչական բնույթի աշխատանքներ: Հետագայում ստանձնել է զարգացման ծրագրերի ղեկավարի պաշտոնը, իսկ վերջին 3 տարիներին աշխատել որպես փոխտնօրեն:

1996 թվականից մինչև 2003 թվականը ներգրավված է եղել բոլոր համապետական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից իրականացվող դիտորդական առաքելություններում, որպես օգնական:

2000 թվականին, որպես տեղական փորձագետ, ներգրավված է եղել ՏԱՍԻՍ-ի կողմից Լոռու մարզպետարանի հետ իրականացվող Լոռու մարզի զարգացման ծրագրում:

2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է Համաշխարհային Ուսուցում կազմակերպության կողմից իրականացվող ՀԿ հզորացման ծրագրում, նախ որպես վարչական օգնական, այնուհետև՝ որպես ծրագրի ղեկավար:

2004 թվականի նոյեմբերին մասնակցել է «3ԱՐ Ստրատեգիա» խորհրդատվական ընկերության կողմից իրականացվող «Շուկայական կապերի ներուժի գնահատման» աշխատանքներին, որպես փորձագետ:

2005 թվականին աշխատել է Միկրո-ձեռնարկությունների զարգացման նախաձեռնությունում, որպես հյուսիսային գրասենյակի տնօրեն և Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզերի բիզնես-խորհրդատուների թիմի ղեկավար:

2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Էյչ-Էս-Բի-Սի» բանկում, որպես մասնաճյուղի կառավարիչ և անհատական ֆինանսական ծառայությունների վերլուծաբան:

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Կոնվերս բանկում, որպես «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ:

2010 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է «Բիբլոս Բանկ Արմենիա» բանկում, որպես «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ:
Բանկային համակարգում աշխատելու տարիներին կառավարել է 1 միլիարդ ՀՀ դրամը գերազանցող վարկային և ավանդային պորտֆելներ, բարձրացրել հաճախորդների սպասարկման որակը, ներդրել արդյունավետ կառավարման և վերահսկման համակարգեր, ստեղծել և զարգացրել գործընկերային հարաբերություններ:

2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի հունիս ամիսը աշխատել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամում, որպես ՍՄԱՐԹ նախաձեռնության Լոռու մարզի ներկայացուցիչ:
Մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և փոխանակման ծրագրերի Հունաստանում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Լեհաստանում, Լիբանանում և Հոլանդիայում:
Որպես փորձագետ, ներգրավված է եղել տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում, ինչպես նաև եղել է կառավարման խորհրդի անդամ:

2015 թվականի դեկտեմբերից «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ է:
Բացի մայրենի լեզվից, տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:
Ունի խորը համակարգչային և ՏՏ գիտելիքներ ու հմտություններ:
Հետաքրքրվում է լուսանկարչությամբ, զբաղվում սպորտով, սիրում է ճամփորդել:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Քրիստ Մարուքյանի գործունեությանը կարող եք հետևել նրա պաշտոնական կայքով՝ http://kristmarukyan.am/.


Share via:
Парламентские выборы 2021г.
Парламентские выборы 2018г.
Выборы Авагани Еревана 2018г․
Выборы Авагани Еревана 2017г․
Парламентские выборы 2017г.
Армен Егиазарян
Грант Айвазян
Карине Гукасян
Нара Оганисян
Давит Хажакян
Ани Самсонян
Эдмон Марукян
Анаит Карапетян