Սերգեյ Արսենի Ղահրամանյան
Апрель 13, 2017

Ծնվել է1986 թվականի դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքում։

Կրթություն

2002-2004թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին կից վարժարանում։

2004-2008թթ.սովորել է  ՀՊՃՀ  Քոմփյութերային համակարգեր ֆակուլտետում։ Մասնագիտացումը՝ համալիրներ և ցանցեր։

2006-2008թթ. սովորել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտում։ Մասնագիտացումը՝ միկրոէլեկտրոսխեմատեխնիկ։

2013-2015թթ.եղել է ՀՊՃՀ մագիստրոսական ծրագրի ուսանող։

Աշխատանքային փորձ

2013թ.-ից մինչև այսօր աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես երկրորդ կարգի ճարտարագետ:

Սոցիալական ներգրավվածություն

2013թ.-ից սկսած մասնակցություն է ունեցել տարբեր քաղաքացիական շարժումներին՝ ԴԵՄ եմ (ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների), Էլեկտրիկ Երևան (ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման), Ընդդեմ 150 դրամների (Ընդդեմ հանրային տրանսպորտի թանկացման)։

2016թ. մայիսից  «Վարորդի Ընկեր» նախաձեռնող խմբի անդամ է, իսկ սեպտեմբերից՝ համանուն իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր։  

2008-2010թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։


Share via:
Парламентские выборы 2021г.
Парламентские выборы 2018г.
Выборы Авагани Еревана 2018г․
Выборы Авагани Еревана 2017г․
Парламентские выборы 2017г.
Эдмон Марукян
Давит Хажакян
Нара Оганисян
Крист Марукян
Геворг Горгисян
Србуи Григорян
Грант Айвазян
Гоар Матевосян