Սոֆիա Ազատի Հովսեփյան
Февраль 06, 2017
Ծնվել է 1981 թվականի ապրիլի 20-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում։

Կրթություն

2001-2006թթ․ սովորել է Խ․ Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի  Հոգեբանության  և  մանկավարժության   բաժնում։

Աշխատանքային փորձ։

2007-2008 թթ․ աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում՝ որպես արտ թերապևտ։
2007 թվականից մինչև այսօր աշխատում է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում որպես հոգեբան, արտ թերապևտ։
2008 թվականից աշխատում է հոգեբանական ծառայության կենտրոնում որպես խորհրդատու հոգեբան:
2007-2008 թթ․ մասնակցել է UNICEF-ի տարբեր ծրագրերի։ Անցկացրել է մոնիթորինգներ «Կրթություն բոլորի համար» ծրագիրն իրականացնող բոլոր դպրոցներում և անցկացրել հատուկ կրթության մասնագետների վերապատրաստումներ:
2007- 2008 թթ․ աշխատել է որպես ՀՀ կրթության տեսչության տեսչական խմբին վերահսկող մասնագետ «Հույսի կամուրջ» կազմակերպությունում։
2009-2013 թթ․ աշխատել է որպես «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջ ապրելակերպ» ծրագրի Կենտրոն վարչական շրջանի համակարգող :
2010-2011 թթ․ «Փրկենք երեխաներին» ՀԿ-ում աշխատել է որպես «Տարածաշրջանային նախաձեռնություն» ծրագրի համակարգող:
2015 թ․-ից աշխատում է «Հույս և օգնություն» ՀԿ-ի հետ որպես պատանիների և ուսուցիչների  համար նախատեսված դասընթացների «Սեռական բռնություն», «Հանդուրժողականություն, խարան և խտրականություն, կարծրատիպեր», «Ապահով համացանց» թեմաներով սեմինարավար:
2013-2015 թթ․ աշխատել է  «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունում որպես «Ներառական կրթության դժվարությունները և պատճառները» թեմայով փորձագետ:
2013 թ․-ից ԴԾԽԱԱ ՀԿ կողմից իրականացնում է վերապատրաստումներ հանրապետական մասշտաբով ներառական կրթություն իրականացնող դպրոցներում։
2015 թ․-ից Գյումրիի «Էմիլի արեգակ» խնամքի կենտրոնի թրեյնինգավար և խորհրդատու է:
2016 թ․-ից «Արմավիրի  զարգացման կենտրոն» ՀԿ-ի վերապատրաստող մասնագետ է և «Սահուն անցում մանկապարտեզից դպրոց» ծրագրի համակարգող :
Հեղինակ է մի շարք հոդվածների և «Խաղանք և սովորենք» ուսումնաօժանդակ ձեռնարկի:

Սոցիալական ներգրավվածություն

2004-2007 թթ․ եղել է կամավոր World Vision Armenia միջազգային կազմակերպությունում՝ որպես հոգեբան։       
2010 թ․-ին համակարգել է  «Խթանենք կրթության որակը» ծրագիրը։
2005-2011 թթ․ եղել է  ՀԿԽԸ երիտասարդական բաժնի կողմից իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված  ծրագրերի ուսուցանող։    
2006-2011 թթ․ եղել է Հոգեբանների ակումբի անդամ։
2008-2011 թթ․ եղել է Միջմշակութային ուսումնասիրությունների ուսուցման և երկխոսության միջազգայի կենտրոնի անդամ։
2009 թ․-ից ՀՀ դպրոցներում «Թմրամիջոցների դեմ պայքարի» կոալիցիայի անդամ է։
2008 թ․-ին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի կողմից մասնակցել է ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոցներ» ծրագրին «Արվեստը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար» ծրագրով և ստեղծել Արտ թերապիայի կենտրոն, որը գործում է մինչև օրս։
2009 թ․-ից մինչև այսօր «Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության հիմնադիր անդամ է։
2011 թ․-ից «Պատմամշակութային հուշարձանների պահպանում» նախաձեռնության հիմնադիր անդամ է:
2010թ․-ից «Հեռուստաեթերի մաքրում» նախաձեռնության հիմնադիր անդամ և համակարգող է:
2014 թ․-ից «ԴԵմ!եմ» շարժման ակտիվ անդամ է և կրթության հարցերի համակարգող:
2014 թ․-ից «Ոչ Թալանին» նախաձեռնության հիմնադիր անդամ է և համակարգող:
2014 թ․-ից «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության հիմնադիր անդամ է և համակարգող:
2015 թ․-ից «Ապրանքներ անմիջապես գյուղերից» նախաձեռնության հիմնադիր անդամ է և համակարգող:
2016 թ․-ից «Աջակցություն թիկունքից առաջնագիծ» նախաձեռնության հիմնադիր անդամ է և համակարգող:
2016 թ․-ից «Աջակցենք զոհված զինվորների ընտանիքներին» նախաձեռնության հիմնադիր անդամ է և համակարգող:
2016 թ․-ից  Կողբ և Բերդավան համայնքներում իրականացվող «Եռաչափ մոդելավորում» և «Ծրագրավորում» ծրագրերի համակարգող է:

Անկուսակցական է։

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած չէ։

Facebook                                                                                    


Share via:
Парламентские выборы 2021г.
Парламентские выборы 2018г.
Выборы Авагани Еревана 2018г․
Выборы Авагани Еревана 2017г․
Парламентские выборы 2017г.
Гоар Матевосян
Корюн Шекоян
Рузанна Арутюнян
Армен Егиазарян
Србуи Григорян
Нара Оганисян
Давит Хажакян
Эдмон Марукян