Программа коалиции "Исход" (Елк)
Январь 23, 2017
  • Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական (ռազմարդյունաբերական) երկիր. դինամիկ զարգացող և արդիականացված տնտեսությունը դիտարկել որպես Հայաստանի երկարաժամկետ զարգացման և արցախյան հարցի հայանպաստ լուծման գլխավոր երաշխիք:
  • Հայաստանը դարձնել եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն, ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ, որտեղ առկա են զսպումների և հակակշիռների գործուն մեխանիզմներ, իրավունքի գերակայություն, տնտեսության մեջ հավասար մրցակցային պայմաններ:
  • Հայաստանի բնակչության թիվը կրկնապատկել. Հայաստանը դարձնել բոլոր հայերի երկիր, այնպես, որ աշխարհի ցանկացած կետում գտնվող հայ իրեն նույնականացնի հայկական պետականության հետ եւ այն դիտարկի եթե ոչ իր՝ առնվազն իր սերունդների պոտենցիալ բնակավայր:
  • Փնտրել Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության ապահովման այլընտրանքներ:
  • Առաջնագծում տեղակայել միայն պայմանագրային զինծառայողների հատուկ աշխատավարձով:
  • Պետական կառավարումը սկսել մաքուր էջից՝ միայն համապատասխան գիտելիք, փորձ եւ բարեվարքություն ունեցող մասնագետների միջոցով, իրականացնել երբեւէ պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց ունեցվածքի հրապարակային գույքագրում:
  • Կրթության և գիտության մեջ ներդնել արդիական և կենսունակ մեթոդներ, միջնաժամկետ ապագայում բազմապատկել կրթության եւ գիտության պետական ֆինանսավորումը, ՀՀ քաղաքացիների կրթական, պրոֆեսիոնալ ցենզի շարունակական բարձրացումը դիտարկել որպես կարեւոր առաջնահերթություն:
  • Տարածքային համաչափ զարգացման համար մարզերում զարգացնել ներդրումային եւ բիզնես միջավայրը` սահմանելով գոտիական հարկեր եւ տեղերում խթանելով սոցիալական, կրթական, զբոսաշրջային եւ այլ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր:
  • Զարգացնել արտահանմանը միտված արդյունաբերական գյուղատնտեսություն. Հայաստանի վարելահողերի 100 տոկոսում ապահովել ոռոգման ջրի հասանելիություն, Հայաստանի այգիների հակակարկտային ցանցերի ծածկույթը հասցնել 100 տոկոսի: ​​​​​​
  • Բացառել Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը եւ քաղաքական հետապնդումները:

Share via:
Парламентские выборы 2018г.
Выборы Авагани Еревана 2018г․
Выборы Авагани Еревана 2017г․
Парламентские выборы 2017г.
Аракся Григорян
Ани Самсонян
Давит Хажакян
Крист Марукян
Србуи Григорян
Карен Симонян
Рузанна Арутюнян
Корюн Шекоян