Գևորգ Սամվելի Գորգիսյան

Ծնվել է 1986 թվականի հունվարի 23-ին, Երևան քաղաքում։

2003-2005 թթ. սովորել է Հայաստանի Պետական Ճորտարագիտական համալսարանի Քոմփյութերային համակարգերի եվ ինֆորմատիկա ֆակուլտետ, տեղեկատվական անվտանգություն մասնագիտությամբ։

2005-2007թթ. սովորել է ՀՊՃՀ, «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտում, Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։

01․02․2007–15․06․ 2007թթ․ աշխատել է «Հայնախագիծ» ԲԲԸ-ում՝ որպես կրտսեր ծրոգրավորող։

19․06․2007- 19․06․2009թթ․ ծառայել է ՀՀ ԶՈՒ Նոյեմբերյանի սահմանապահ գնդում՝ որպես կապավոր։

01․07․2007–30․09․2009թթ․ շարունակել է աշխատել «Հայնախագիծ» ԲԲԸ-ում՝ որպես ծրագրավորող։

2009-2011թթ. շարունակել է ուսումը ՀՊՃՀ, «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրայում, Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։

01․10․2009-31․05․2010թթ․ ուսմանը զուգահեռ աշխատել է «ՍթրիմՏեք» ՍՊԸ-ում՝ որպես կայքի ադմինիստրատոր։

01․06․2010-30․08․2010թթ․ փորձաշրջան «ՆաիրիՍոֆթ» ընկերությունում։

01․12․2010 – 30․12․2014թթ․ աշխատել է «Ալտակոդ» ընկերությունում՝ որպես վեբ ծրագրավորող։

12․01․2015թ․-ից  աշխատում է «IAM Cloud» անգլիական ընկերությունում՝ որպես վեբ դեպարտամենտի ղեկավար։

2013-2014թթ․ ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ-ում ծավալվող քաղաքացիական և քաղաքական գործընթացներում՝ մասնակցելով նախագահական ընտրություններից հետո ծավալված հետընտրական գործընթացներին, հասարակական տրանսպորտի գնի թանկացման դեմ ուղղած պայքարին,  որպես «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ՝ պայքարելով Կուտակային Կենսաթոշակային բարեփոխումների դեմ և աջակցել է «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժմանը՝ հոսանքի գնի բարձրացման դեմ։

2015թ․ Սեպտեմբերից դարձել է «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության համակարգող խմբի անդամ, ապա 2015թ․ դեկտեմբերի 12-ին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարին ընտրվել է կուսակցության խորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի 3 երեխա։

 

 

 

 

 

Դավիթ Խաժակյան
Նարա Հովհաննիսյան
Գևորգ Գորգիսյան
Աշխեն Թանդիլյան
Կարեն Սիմոնյան
Հրանտ Այվազյան
Ռուզաննա Հարությունյան
Կորյուն Շեկոյան