Տեղեկատվություն • Հոդվածներ
 Հունվար 08, 2017

Աշխարհը կարելի է տեղավորել դպրոցի մեկ դասարանի մեջ: Ինչպե՞ս: Գրեթե բոլոր դասարաններում աշակերտները բաժանվում են մի քանի խմբի: Գերազանցիկներ. սրանք այն աշակերտներն են, ովքեր միշտ սովորում են դասերը, կատարում են տնային աշխատանքները, դասերի ժամանակ ակտիվ են և հանդիսանում են դասարանի ուղեղը: Սուսուփուս ծույլիկներ. սրանք գրեթե միշտ անպատրաստ են դասին, ուստի հիմնականում լուռ են, մնում են ստվերում, որպեսզի ուսուցիչն իրենց չնկատի: Միշտ արտագրում են գերազանցիկներից և կախված են վերջիններից: Մարտնչող միջակություններ. սա այն տեսակն է, որը վատ է սովորում, քիչ է աշխատում, սակայն շատ է պահանջում և ամբիցիոզ է:
 Նոյեմբեր 29, 2016

Եթե դուք փորձեք 40 աստիճան ջերմությամբ թոքաբորբով հիվանդներին պաղպաղակ վաճառել, կստացվի՞: Նույնիսկ եթե համոզեք նրանց, որ դա ոչ թե պաղպաղակ է, այլ կարկանդակ: Իսկ գիտե՞ք, թե որն է պաղպաղակի և ՀՀԿ-ի նմանությունը. Հանրապետական կուսակցությունը պետության առողջության համար նույնն է, ինչ սառը պաղպաղակը թոքաբորբով հիվանդի: Բայց այն փորձում են վաճառել մարդկանց, երբեմն ներկայացնելով այլ կերպարանքով՝ ասես կարկանդակ: Իսկ հիվանդի ջերմությունը գնալով բարձրանում է, հատելով ջերմաչափի սահմանները, և պաղպաղակը թթվում է նրա ստամոքսում՝ առնվազն 5 տարով:
 Մայիս 28, 2016

Մայիսի 28-ին մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: 98 տարի առաջ Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում հայի հավաքական ոգին վերանվաճեց ինքնիշխանության իրավունքը։ Այդ իրավունքը վերահաստատվեց երկրորդ համաշխարհայինի, և արցախյան գոյամարտի տարիներին։ Փառք ու պատիվ մեր բոլոր մարտիկներին։ Բայց չէ որ ինքիշխանության իրավունքը դեռ ինքնիշխանություն չէ։ Այս առումով հոդվածում տեղ գտած մտքերն ուղղված են ինքնիշանության արժեքի բացահայտմանը, իսկ քննադատությունը՝ համախմբանն ու միասնական գործողությանը։
Պետության ինքնիշանության մակարդակն ու ընկալումը ժամանակակից փոխկապակցված տնտեսությունների ու գլոբալացման պայմաններում որոշակիորեն փոփոխվել է, սակայն այն առաջվա պես պետական ինստիտուտների կայացմանն ուղղված գործընթաց է։
 Մայիս 19, 2016

Այն փաստը, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ավելի ու ավելի հաճախ են հռետորական հարցեր բարձրացնում իրենց կամ իրենց կողմից ղեկավարվող կառույցների աշխատանքի որակի ու քանակի վերաբերյալ ու տալիս բացասական գնահատականներ՝ կարելի է առաջին հայացքից համարել դրական երևույթ։ Անխոս սա նաև քաղաքականության մեջ ոչ շատ սակայն լավ աշխատող մի քանի ընդիմադիր գործիչների կողմից ճիշտ ժամանակին բարձրացվող հարցադրումների և առաջարկությունների հետևանքն է ու հանրության կողմից նման իշխանությունների հանդեպ հանդուրժողականության նվազումը։
Բայց փորձենք հասկանալ թե մեզ ինչ են ասում և կատարենք առաջարկություններ։
 Մայիս 18, 2016

Որպեսզի դու ստեղծես արդար օրենքներ, արդեն իսկ պետք է լինես այնպիսին, ինչպիսին ցանկանում ես, որ մարդիկ դառնան՝ քո ստեղծած օրենքների արդյունքում: Ժան Ժակ Ռուսսոյի այս բանաձևը վերաբերում է նաև Հայաստանի կառավարությունը, որը հայտարարել է, թե ցանկանում է պայքարել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եթե դու կաշառակեր ես, չես կարող ստեղծել հավասար հնարավորություններ բոլորի համար, եթե դու ընտրվել ես կեղծիքներով, չես կարող կառուցել ժողովրդավարություն, որովհետև իշխանությունը պահում են ճիշտ այն մեթոդներով, որոնցով այն ձեռք է բերվել: Ոչ ոք չի կտրի այն ճյուղը, որի վրա ինքն է նստած, եթե իհարկե, իրեն չեն պատրաստվում այդ ճյուղի վրա կախել:
 Ապրիլ 05, 2016

Մենք ամեն օր ձեռք ենք բերում կամ կորցնում Հայկական աշխարհը՝ կախված այն բանից, թե ամեն օր ինչ ենք անում այդ աշխարհի տերը լինելու համար: Չէ՞ որ լինել տեր, նշանակում է արժանանալ քո ունեցածին քո ամենօրյա ջանքով: Եթե այգեպանը չի մշակում իր այգին, այլ միայն վայելում է պտուղները, ապա նա այգու տերը չէ, այլ՝ սպառողը: Մենք Հայկական աշխարհի տե՞րն ենք, թե՞ սպառողը:

Ժամանակակից աշխարհը թելադրում է իր կանոնները՝ թե´ Հայաստանի և թե´ Սփյուռքի զարգացման համար: Մենք ապրում ենք բազմազանությունների, ջնջվող սահմանների ու միախառնվող ինքնությունների դարաշրջանում: Աշխարհի տեխնոլոգիական թռիչքը մարտահրավեր է նետում բոլոր ազգերին. կամ հասի՛ր զարգացման հետևից ու դարձի՛ր դրա մի մասը կամ մնա՛ աշխարհի հետնապահների թվում, կամ դարձի՛ր կերտող կամ մնա՛ սպառող: Փոփոխվի՛ր և փոփոխի՛ր՝ ահա ժամանակակից աշխարհի մարտահրավերը Հայկական աշխարհին:
 Մարտ 28, 2016

ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը 2016 թվականին կաճի 2,2 տոկոսով և կկազմի ՀՆԱ-ի 3,5 տոկոսը։ 2015 թվականը կավարտվի 4,9 միլլիարդ դոլլարի պարտքով, որը կազմում է ՀՆԱ-ի 40,4 տոկոսը։ Այսինքն, 2016 թվականին  պետական պարտքը կհասնի 50 տոկոսի շեմին։ Վերջին օրերին Ֆինանսների նախարարության հրապարակած այս տեղեկությունները նախորդների պես  կդառնան վիճակագրություն և կմոռացվեն։ Ընդհանրապես վերջին տասը տարիներին հանրությունն արդեն հարմարվել է «բյուջեի պակասորդ» արտահայտությանը, իսկ կառավարությունը հասցրել է ավելացնել պետական պարտքի բեռը 2,6 միլիարդ դոլլարով։
 Դեկտեմբեր 24, 2015

Հայաստանի ներկայիս քաղաքական «վերնախավը» իշխանական համակարգի վերին աստիճաններին հայտնվեց աշխարհաքաղաքական ցնցումների ստեղծած նոր իրավիճակի հետևանքով, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Պատմությունն արդեն ապացուցել է այն իրողության իսկությունը, որ քաղաքական ցնցումների հետևանքով իշխանության է գալիս հիմնականում մրուրը։ Հասարակական բնականոն զարգացման դեպքում նրանց՝ իշխանության գալու շանսերը զրոյական են։ Օրինակները բազմաթիվ են՝ սկսած Ֆրանսիական հեղափոխությունից ընդհուպ մինչև Խորհրդային Միության փլուզմամբ հետխորհրդային տարածաշրջանում առկա իրողությունները։
 Նոյեմբեր 15, 2015

2007 թվականից սկսած Հայաստանից անվերադարձ հեռանում է ավելի քան 30 000 մարդ: Սա նշանակում է, որ մինչև 2015 թվականը երկրից հեռացել է 240 – 270 հազար մարդ: Այս արտագաղթի ալիքը համեմատելի է 90-ականների ընթացքում եղած պատկերի հետ, սակայն միայն թվային տվյալներով, իսկ տարբերվում է այն այլ դրդապատճառներով:

Մի բան է, երբ հեռանում ես երկրից, որտեղ կա սննդամթերքի, էլեկտրաէներգիայի, առաջին անհրաժեշտության պարագաների խիստ պակաս, որտեղ թեժ պատերազմ է, որտեղ գոյատևելու միջոց չունես, բայց բոլորովին այլ բան է, երբ հեռանում ես մի երկրից, որի իշխանությունների պնդմամբ առկա է կայուն տնտեսական աճ, կա աշխատանք, զարգացող տնտեսություն: Առաջին դեպքում հեռանալն արդարացում ունի, իսկ երկրորդի դեպքու՞մ:

 
Մանե Թանդիլյան
Անահիտ Կարապետյան
Աննա Կոստանյան
Հարություն Բաբայան
Գևորգ Պապիկյան
Աշխեն Թանդիլյան
Հրանտ Այվազյան
Կորյուն Շեկոյան