Գևորգ Գորգիսյան

Ծնվել է 1986 թվականի հունվարի 23-ին, Երևան քաղաքում։

Կրթություն

2003-2005 թթ. սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի Քոմփյութերային համակարգերի եվ ինֆորմատիկա ֆակուլտետ, տեղեկատվական անվտանգություն մասնագիտությամբ։

2005-2007թթ. սովորել է ՀՊՃՀ, «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտում, Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։

Աշխատանքային փորձ

01․02․2007–15․06․ 2007թթ․ աշխատել է «Հայնախագիծ» ԲԲԸ-ում՝ որպես կրտսեր ծրագրավորող։

19․06․2007- 19․06․2009թթ․ ծառայել է ՀՀ ԶՈՒ Նոյեմբերյանի սահմանապահ գնդում՝ որպես կապավոր։

01․07․2007–30․09․2009թթ․ շարունակել է աշխատել «Հայնախագիծ» ԲԲԸ-ում՝ որպես ծրագրավորող։

2009-2011թթ. շարունակել է ուսումը ՀՊՃՀ, «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրայում, Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։

01․10․2009-31․05․2010թթ․ ուսմանը զուգահեռ աշխատել է «ՍթրիմՏեք» ՍՊԸ-ում՝ որպես կայքի ադմինիստրատոր։

01․06․2010-30․08․2010թթ․ փորձաշրջան «ՆաիրիՍոֆթ» ընկերությունում։

01․12․2010 – 30․12․2014թթ․ աշխատել է «Ալտակոդ» ընկերությունում՝ որպես վեբ ծրագրավորող։

2015-2017 թթ․  աշխատել է «IAM Cloud» անգլիական ընկերությունում՝ որպես վեբ դեպարտամենտի ղեկավար։

2013-2014թթ․ ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ-ում ծավալվող քաղաքացիական և քաղաքական գործընթացներում՝ մասնակցելով նախագահական ընտրություններից հետո ծավալված հետընտրական գործընթացներին, հասարակական տրանսպորտի գնի թանկացման դեմ ուղղած պայքարին,  որպես «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ՝ պայքարելով Կուտակային Կենսաթոշակային բարեփոխումների դեմ և աջակցել է «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժմանը՝ հոսանքի գնի բարձրացման դեմ։

2017 թվականի խորհրդարանական ընտրությւոններում Աջափնյակ Արաբկիր, Դավթաշեն ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղարն էր։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով թիվ 2 ընտրատարածքից (Դավթաշեն, Արաբկիր, Աջափնյակ) ընտրվել է որպես ԱԺ պատգամավոր։

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղարն է։

Ամուսնացած է, ունի 3 երեխա։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Էդմոն Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Սերգե Ղահրամանյան
Հրանտ Այվազյան
Գոհար Մաթևոսյան