Վերականգնվել է Բաբաջանյան 38 հասցեի այգու ոռոգումը։
Հուլիս 12, 2017

Սույն թվականի հունիսի 10-ին ԵԼՔ խմբակցությանն են դիմել Բաբաջանյան 38 շենքի բնակիչները, ովքեր անհանգստացած էին  շենքի հետնամասում գտնվող այգու ոռոգումից, որը դադարեցվել էր և հանգեցրել ծառերի չորացմանը։ ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժաակյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին վերոհիշյալ վայրի ոռոգման համակարգի մասին տեղեկատվություն ստանալու համար։

Դիմումին ի պատասխան տեղեկացրել են, որ ոռոգման համակարգը գտնվում է բավարար վիճակում, իսկ հայտնաբերված թերությունները վերացվել են։

 

Սերգե Ղահրամանյան
Գևորգ Պապիկյան
Նարա Հովհաննիսյան
Անի Սամսոնյան
Էդմոն Մարուքյան
Արտակ Ս. Խաչատրյան
Գրիգորի Դոխոյան
Հայկ Կոնջորյան