Էդմոն Հրաչիկի Մարուքյան
Փետրվար 06, 2017

Էդմոն Հրաչիկի Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին Վանաձոր քաղաքում:
 

Կրթություն

2002թ. ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2006թ. ավարտել է Վարշավայի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը և ստացել մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում:

2007թ. ավարտել է ՀՀ Կառավարման Պետական Ակադեմիայի մագիստրատուրան և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2010թ. ավարտել է ԱՄՆ Մինեսոտայի Համալսարանի իրավաբանական դպրոցը և ստացել Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2001 թվականից ակտիվորեն ներգրավված է եղել իրավապաշտպան գործունեության մեջ: Հանդիսանում է մի շարք հասարակակական կազմակերությունների հիմնադիր անդամ: Անդամակցում է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան ցանցերի:

2002-2004 թվականներին` «Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպության իրավաբանական բաժնի ղեկավար:

2005- 2006 թվականներին` ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ:

2005 – 2012 թվականներին` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ:

2007-2008 թվականներին` Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում, դասախոս:

2008 թվականից` ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2008-2012 թվականներին «Պոպուլեքս» ՍՊԸ փաստաբանական գրասենյակում որպես գործընկեր, փաստաբան:

2010 թվականին գործընկերների հետ հիմնադրել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որն ի թիվս բազմաթիվ այլ գործերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հայ գերու գործն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության:

2010-2012 թվականներին` Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմարեպություն, ազգային փորձագետ:

2012 թվականին Վանաձոր քաղաքի թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական:

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով անդամ։

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով անդամ։

1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երկու որդի:

http://edmonmarukyan.com/

Մանե Թանդիլյան
Գրիգորի Դոխոյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Պապիկյան
Աշխեն Թանդիլյան
Սերգե Ղահրամանյան
Աստղիկ Ավետիքյան
Կարինե Ղուկասյան