Շանթ Բաբկենի Գրիգորյան
Փետրվար 06, 2017
Ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 10-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։

Կրթություն

2007-2013թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնում։
2013-2015թթ․ ավարտել է նույն բաժնի մագիստրատուրան։
2015-ից մինչև հիմա սովորում է Երևանի պետական լեզավահասարակագիտական համալսարանի հանրային կառավարման բաժնում։
2015 թվականին սովորել է «Ֆոկուս» ՀԿ-ի Մեդիալաբ կիսամյա կրթական նախագծով (ժամանակակից արվեստ, լուսանկարչություն, Կինոյի պատմություն)։

Աշխատանքային փորձ

2014-2015 թթ․ Բաց Հասարակությունների Հիմնադրամներ- Հայաստան հիմնադրամի «Հանրային քաղաքականության հետազոտման կրթաթոշակներ 2013» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Բուհական բարեփոխումների ազդեցությունը լսարանային միջավայրի ժողովրդավարացման և ուսուցման որակի վրա՝ ԵՊՀ-ի օրինակով» ծրագրի ղեկավար

Սոցիալական ներգրավվածություն

2011-2015թթ․ ԼՂՀ «Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» և ՀՀ «Եվրոպական ինտեգրացիա և համագործակցություն» ՀԿ կողմից նախաձեռնած «Երիտասարդության ձայն», «Երիտասարդության հարթակ», «Միասին» ծրագրի մասնակից։
2010-2016թթ․ «Ընտրական համակարգեր» ՀԿ-ի, «Ասպարեզ» ակումբի, «Քաղաքացիական դիտորդ» նախագծերի դիտորդական առաքելությունների մասնակից։
2013թ․ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի ծրագրերի մասնակից
2016թ․ «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ծրագրերի մասնակից։

2007-2009թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած չէ։

Facebook
 
Սերգեյ Անիսոնյան
Գևորգ Պապիկյան
Դավիթ Խաժակյան
Անի Սամսոնյան
Էդմոն Մարուքյան
Արտակ Ս. Խաչատրյան
Գրիգորի Դոխոյան
Հայկ Կոնջորյան