Համառոտ Լիբերալ քաղաքականության դպրոցի մասին
Օգոստոս 26, 2017
  • Ինչու է ստեղծվել դպրոցը

Լուսավոր Հայաստան կուսակցության Լիբերալ քաղաքական դպրոցի նպատակն է՝ ստեղծել կրթության հարթակ, որտեղ երիտասարդ մասնագետներին կտրվեն տեսական և պրակտիկ գիտելիքներ քաղաքականության, լիբերալիզմի և դրա զարգացման հեռանկարների, ինչպես նաև Հայաստանի Եվրոպական ապագայի մասին:

Դպրոցի նպատակներից է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր կկրեն ազատական մտածողություն և կդառնան ժողովրդավարության առաջամարտիկները։

  • Ով է դասավանդում դպրոցում

Դպրոցում դասախոսություններով հանդես կգան տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, լրագրողներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, քաղաքական գործիչներ, պետական և համայնքային ծառայողներ:

Տեսական դասընթացներից զատ ուսանողները կկատարեն պրակտիկ աշխատանքներ, որոնց նպատակն է պրակտիկայում կիրառել իրենց ստացած տեսական գիտելիքները:

Բացի հիմնական դասընթացներից, նախատեսվում են նաև հանդիպումներ դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և կառավարության ներկայացուցիչների հետ:

  • Ինչ ժամանակացույցով է գործում դպրոցը

Լիբերալ քաղաքական դպրոցի մեկ կրթական սեսիան կտևի 4 ամիս:

Դասընթացները տեղի կունենան շաբաթական երկու անգամ՝ երեկոյան 18:30-20:30 ժամերին:

Դպրոցի մասնակիցների անգլերենի իմացությունը խիստ ցանկալի է:

  • Ինչ է նախատեսվում շրջանավարտների համար

Դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտներին կտրվեն սերտիֆիկատներ, ինչպես նաև կստեղծվի է Լիբերալ քաղաքական դպրոցի շրջանավարտների ակումբ, որի նպատակն է լինելու կապել տարբեր ժամանակներում սովորած ուսանողներին և նպաստել նրանց միջև համագործակցությանը:

 

 

 

 

 

 

 


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Անի Սամսոնյան
Դավիթ Խաժակյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Սրբուհի Գրիգորյան
Գոհար Մաթևոսյան