Աննա Մայիսի Կոստանյան
Февраль 06, 2017

Ծնվել է 1987 թվականի հունվարի 17-ին, Երևանում։

Կրթություն

1994 – 2000 թթ․ սովորել  է Երևանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնում։
2001 թվականի հունիսին անցել է «Առողջապահություն և կյանքի ոճ» ծրագրի եռամսյա ուսուցում։
2000-2003 թթ․ սովորել է Երևանի «Վարդանանց ասպետներ» կրթահամալիրի հումանիտար հոսքում։
2007 թ․ մարտ-ապրիլ - ՀՀ, Երևան, Հ․ Աճարյանի անվան համալսարանում մասնակցել է «Պարսկերեն լեզվի հիմնախնդիրների  քննարկում և վերլուծություն» թեմայով կրթական ծրագրերին։
2003 – 2008 թթ․ սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն-պարսկերեն լեզուների բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան, անգլերեն-պարսկերեն լեզուների մասնագետի, լեզվաբանի և մանկավարժի որակավորում։           
2016 թվականից մինչ այժմ սովորում է Քաղաքական Դասընթացների Երևանյան Դպրոցում (ՔԴԵԴ)։

Աշխատանքային փորձ

2013-2016 թթ․ աշխատել է «Ջի դիզայն» ՍՊԸ վեբ դիզայն-ծրագրավորման ընկերությունում՝ որպես նախագծերի ղեկավար, ՄՌԿ մենեջեր, թարգմանիչ։  
2013-2014 թթ․ աշխատել է ArmFighting MMA Ֆեդերացիայում՝ որպես Ֆեդերացիայի նախագահի օգնական, թարգմանիչ։
2013 թ․ ՀՀ ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է որպես Երևան քաղաքի ավագանու անդամի թեկնածու։
2012-2013 թթ․ աշխատել է Երևանի Ադամանդի Գործարանում՝ որպես հիմնադիր և գլխավոր տնօրենի օգնական, թարգմանիչ։
2008-2012 թթ․ աշխատել է «Իմեգա տուր» տուրիստական ընկերությունում՝ որպես տուր-մենեջեր, ադմինիստրատոր, թարգմանիչ։
2005 թ․ աշխատել է «Ալբիոն» թարգմանչության և լեզվի կենտրոնում՝ որպես թարգմանիչ, ուսումնական ծրագրերի կոորդինատոր։

Սոցիալական  ներգրավվածություն 

2006 թ․ - «Ամերիկյան Անկյուն», Ավ․ Իսահակյանի անվ. գրադարանում կայացած՝ «Մեծ Բրիտանիայի երկրագիտության ուսումնասիրություն» եռօրյա սեմինարի կամավոր-կազմակերպիչ։
2015 թվականից մինչ այժմ հանդիսանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Երևան քաղաքի խորհրդի քարտուղար։

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

 

 

 


Share via:
Парламентские выборы 2021г.
Парламентские выборы 2018г.
Выборы Авагани Еревана 2018г․
Выборы Авагани Еревана 2017г․
Парламентские выборы 2017г.
Анаит Карапетян
Давит Хажакян
Геворг Горгисян
Србуи Григорян
Карен Симонян
Грант Айвазян
Рузанна Арутюнян
Гоар Матевосян