Արման Էդուարդի Ղուկասյան-Ջրառատ համայնքում ս․թ․ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցության կողմից առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածու
Արման Ղուկասյանը ծնվել է 1977 թ․օգոստոսի 16-ին Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ։2003թ-ին ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը։ 2013թ-ից անհատ ձեռնարկատեր է առևտրի և սննդի արտադրության ոլորոտում։ 2012թ-ին եղել է Արմավիրի մարզի Ջրառատի համայնքապետի թեկնածու։ 2016 թ-ից Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամ է և Արմավիրի մարզի պատասխանատուն։ Ամուսնացածա է, ունի երեք երեխա։

 

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ղեկավարի թեկնածու Արման Ղուկասյանի նախընտրական ծրագրային դրույթները․

  1. Համայնքի բնակիչների և ղեկավարի միջև մշտական և արդյունավետ կապի ապահովում։
  2. Հետևողական աշխատանքների կատարում համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատման և երկրորդական փողոցների հարթեցման համար։
  3. Հետևողական աշխատանքների կատարում համայնքով անցնող երկաթուղային գծերի վրայով ավտոմեքենաների համար անցումային կետի ստեղծման համար։ 5
  4. Հետևողական աշխատանքների կատարում դաշտային հողամասերի ջրաոռոգման խնդիրների լուծման համար։
  5. Համայնքի կենտրոնի բարեկարգման և բնակիչների ժամանցի համար նախատեսված հարմարությունների ապահովում (կանաչապատում, նստարաններ, շատրվաններ և այլն)։
  6. Համայնքի փողոցների ամբողջական լուսավորության ապահովում։
  7. Համայնքի բուժարանի շենքի վերանորոգում և համալրում շտապօգնության համար նախատեսված մեքենաներով։

Share via:
2018 Parliamentary elections
2018 Avagani Elections of Yerevan
2017 Avagani Elections of Yerevan
2017 Parliamentary elections
Grigori Dokhoyan
Anahit Karapetyan
Ani Samsonyan
Davit Khajakyan
Krist Marukyan
Anna Kostanyan
Aren Petunc
Gohar Matevosyan