Հայկ Կոնջորյան

Հայկ Արսենի Կոնջորյանը ծնվել է 1987թ. Չարենցավան քաղաքում։

Կրթություն

2008թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։

2010թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։

2013թ. ավարտել ԵՊՀ ասպիրանտուրան` համաշխարհային պատմություն մասնագիտացմամբ։

2011թ. -ից` «Երիտասարդ գիտնականների և ասպիրանտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահն է։

Աշխատանքային փորձ

2011-2015թթ․ եղել է  ՀՀ Ազգային Ժողովին կից` Երիտասարդական խորհրդարանի անդամ։

2013-2014թթ. դասախոսել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։

2014-2016թթ․աշխատել է որպես վերլուծաբան lragir.am կայքում, հեղինակ` նորարարական-էքսպերիմանտել ժանրերի. (նամակ անցյալից և ֆիրտուալ- ֆուտուրիստական հարցազրույցներ)։

Հեղինակել և վարել է «Ագօրա»  և «Մի քանի հարց»  հրապարակախոսական-քաղաքական հաղորդումները։

2017 թ․ մինչև օրս PARADIPLOMASY.AM համացանցային հեռուստաընկերությունում հեղինակում և վարում է «Մի խոսքով» հաղորդաշարը։
2017 թ․ մինչև օրս ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության փորձագետն է։

Ամուսնացած է։


Share via:
Սերգեյ Անիսոնյան
Սերգե Ղահրամանյան
Աշխեն Թանդիլյան
Գևորգ Պապիկյան
Նարա Հովհաննիսյան
Դավիթ Խաժակյան
Արտակ Ոսկանյան
Հայկ Կոնջորյան