Մանե Թանդիլյան

Ծնվել է1978 թվականի ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում:

Կրթություն

1999թ.  Ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական  Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:

2002թ. Ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

2016թ. ACCA անդամ է։

Աշխատանքային փորձ

2003-2004 թթ․ աշխատել է որպես ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում։

2004 թ․ աշխատել է որպես հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։

2004-2006 թթ․ աշխատել է գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում։

2006-2008 թթ․ աշխատել է գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։

2009 թ․ առ այսօր՝  ֆինանսական տնօրենի տեղակալ գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։

2017 թ․ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքից։

ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն էր։

Լուսավոր Հայաստան Կուսակցության փոխնախագահն է։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքից (Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ) ընտրվել է որպես ԱԺ պատգամավոր։

ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Share via:
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Մագդա Արսենյան
Տարոն Սիմոնյան
Սերգե Ղահրամանյան
Աշխեն Թանդիլյան
Հարություն Բաբայան
Քրիստ Մարուքյան
Նարա Հովհաննիսյան
Էդմոն Մարուքյան