Արմեն Հովհաննիսյան
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2003-2005 թվականներին սովորել և ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժինը՝ ստանալով անգլերեն լեզվի, բանասիրության մագիստրոսի աստիճան: 
1999-2003 թվականներին սովորել և ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժինը՝ ստանալով անգլերեն լեզվի, մանկավարժության որակավորում: 
1998-1999 թվականներին սովորել և ավարտել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Օկլահոմա նահանգի Քոմանչի քաղաքի ավագ դպրոցը: 
1997-1998 թվականներին սովորել եմ Գյումրու ակադեմիական վարժարանում: 
1989-1997 թվականներին սովորել եմ Գյումրու Ղ. Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2023 թվականի մարտից մինչ օրս զբաղվում եմ անհատ ձեռնարկատիրությամբ։ 
2021 թվականին աշխատել եմ «Կարմեն Տեքստիլ» ՍՊԸ-ում «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում տրամադրվող դրամաշնորհային ծրագրի համակարգող։
2016 թվականի դեկտեմբերին վերանշանակվել և մինչ 2021 թվականի հունիսը աշխատում եմ ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ:
2014 թվականի հոկտեմբերին նշանակվել եմ ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, արտաքին կապերի և արարողակարգի բաժնի պետ:
2014 թվականի փետերվարին նշանակվել եմ ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի, տուրիզմի և արարողակարգի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
2013-2014 թվականներին աշխատել եմ «Հովհաննիսյանների Կարմեն» ՍՊԸ-ում որպես թարգմանիչ:
2010-2011 թվականներին աշխատել եմ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում որպես ՀՀ քաղաքաշինության նախարարի օգնական (արտաքին կապերի գծով):
2005-2007 թվականներին ծառայել եմ ՀՀ Զինված ուժերում. պարգևատրվել եմ «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով:

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
2023 թվականից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ եմ։
Մայրենի լեզվից զատ տիրապետում եմ անգլերեն լեզվին (գերազանց), գիտեմ ռուսերեն (լավ), կարդում և կարող եմ բացատրվել իտալերեն լեզվով։
1998 թվականին հաղթող եմ ճանաչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից հովանավորվող ACCELS/FLEX ուսանողների փոխանակման ծրագրում:
1999 թվականին Կենտրոնական Օկլահոմայի համալսարանի կողմից արժանացել եմ պատվոգրի ավագ դպրոցների գիտական մրցաշարում գերազանց մասնակցության համար (Ամերիկայի պատմություն առարկայից):

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Աննա Բաբայան
Կորյուն Շեկոյան
Կարինե Ղուկասյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան