Անի Սամսոնյան

Ծնվել է 1990թ․-ին Երևանում։

Կրթություն

2007-2011 թթ․ սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը։

2011-2013 թթ․-ին սովորել է ԳԱԱ Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում։

Աշխատանքային փորձ

2010-2012 թթ․ին աշխատել է Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում որպես գիտաշխատող։

2012-2013 թթ․-ին «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրագրող։

2012-2013 թթ․ եղել է Diplomat.am վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատրազմներ և քարոզչություն» խորագրով հոդվածաշար)։

2013-2014 թթ․-ին համակարգել է «Հայնյուզ» մամուլի ակումբը։

Լուսավոր Հայաստան Կուսակցության Մամուլի քարտուղարն է։ 2017 թվականի մարտից ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակն է։

2017 թ․ Երևանի ավագանու ընտրություններում ընտրվել է ավագանու անդամ։ Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է։


Ամուսնացած է:


Share via:
Մանե Թանդիլյան
Հայկ Կոնջորյան
Արտակ Ոսկանյան
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Գևորգ Պապիկյան
Աստղիկ Ավետիքյան
Կարինե Ղուկասյան