Գրիգորի Դոխոյան

Ծնվել է 1977թ. ք․Գրոզնիում:

Կրթություն

1995-1999թթ սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի
«Կիբեռնետիկայի» ֆակուլտետում, մասնագիտությունը` «Կառավարման համակարգեր»։

1999-2001թթ շարունակել է ուսումը Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Մագիստրատուրայի «Կիբեռնետիկայի» ֆակուլտետում, մասնագիտությունը` «Տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովում»։

2001-2003թթ ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերում։

2003-2004թթ սովորել է Հայաստանի Գյուղատնտեսական Ակադեմիայի Ասպիրանտուրայի «Էկոնոմիկայի» ֆակուլտետում, ամբիոն` «Ինֆորմատիկա և մաթեմատիկական մոդելներ»։

2005-2013թթ անդամակցել է Ազգային Ժողովրդավարական կուսակցությանը։

2007 թվականին ավարտել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը /ՔԴԵԴ/։

2009 թվականին սովորել է Եվրոպայի խորհրդի Մոսկվայի Քաղաքական դասընթացների դպրոցում։

Աշխատանքային փորձ

2005-2006թթ․ աշխատել է «Ակուսոֆթ-ԱՄ» ՓԲԸ ընկերությունում, որպես  ծրագրավորող։

2006-2017թթ․ աշխատել է «Նաիրիսոֆթ Ինք․» ՓԲԸ ընկերությունում, որպես  ծրագրավորող։

2018թ․ մինչև օրս աշխատում է «BG-Solutions» ՓԲԸ ընկերությունում, որպես  ծրագրավորող։


Ամուսնացած է, ունի երեք երեխա։


Share via:
Մանե Թանդիլյան
Արտակ Ոսկանյան
Քրիստ Մարուքյան
Կարեն Սիմոնյան
Սերգե Ղահրամանյան
Աստղիկ Ավետիքյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան