«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամների հետ
Փետրվար 27, 2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության անդամների հետ: Հանդիպման ընթացքում Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն անդրադարձել է կուսակցության որդեգրած քաղաքականությանը, գործունեության ուղղություններին և առաջիկա ծրագրերին:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Կարմեն Գրլիցան նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, ստանալ քաղաքական որոշ օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցերի պատասխաններ:
Կողմերը քննարկել են իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, տնտեսական հեղափոխության տեսլականին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, մարզերի զարգացմանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Խորհրդարանականները վստահեցրել են, որ Եվրամիության հետ գործընկերությունը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում ընդգծվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արագ վավերացումն ԵՄ անդամ երկրների կողմից:
Պատգամավորները պատասխանել են անցումային արդարադատությանը, զանգվածային լրատվամիջոցների ազատությանը, ընդդիմության դերակատարությանը, կառավարության նոր ծրագրին, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենսդրական աշխատանքներին վերաբերող հարցերին:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Քրիստ Մարուքյան
Սրբուհի Գրիգորյան
Կարեն Սիմոնյան
Աստղիկ Ավետիքյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան
Արմեն Եղիազարյան
Գոհար Մաթևոսյան