Ոչ թե մարդը պետք է ծառայի հեղափոխությանը, այլ հեղափոխությունը՝ մարդուն, քաղաքացուն. Արման Բաբաջանյան
Փետրվար 17, 2019
Կառավարության ծրագրի քննարկումներում շատ խոսվեց այդ փաստաթղթի տարբեր բաժինների, ուղղությունների, ցուցանիշների մասին: Այդ քննարկումները երկրորդական պլան մղեցին կառավարության ծրագրի գաղափարաբանական, աշխարհայացքային, արժեքային ասպեկտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Կառավարությունը հայտարարում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակադրման մասին: Հայտարարում ու դրա իրականացումը պայմանավորում է առավելապես քաղաքացիների մասնակցությամբ, մարդկանց տնտեսական վարքագծի փոփոխությամբ:
Այսպիսով, կառավարությունն իր ծրագրի, տնտեսական հեղափոխության իրականացման հարցում մարդուն, քաղաքացուն դիտում է ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց: Կառավարության ծրագիրն ազդարարում է, որ տնտեսական հեղափոխությունն իրականացվելու է ոչ թե հանուն քաղաքացու, այլ քաղաքացու միջոցով: Սա է կառավարության ծրագրի աշխարհայացքը, փիլիսոփայությունը, որը, դժբախտաբար պրոյեկցվում է իշխանության ողջ գործունեության վրա:
Լայն իմաստով, թավշյա հեղափոխությունը ևս մարդուն դիտարկում էր ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց: Դրա վկայությունն է նաև այն, որ անցած տասն ամիսների ընթացքում մարդու, քաղաքացու համար հեղափոխությունը առարկայական ոչինչ չի արել, այլ շարունակում է առաջնորդվել մարդուց, քաղաքացուց ինչ-որ բան ակնկալելու մարտավարությամբ:
Հազարամյակների ընթացքում մարդ-աշխատանք հարաբերության առումով մարդկության պատմությունը ձևավորել է երկու մոտեցում՝ «աշխատանքը մարդու համար» և «մարդը աշխատանքի համար»: Առաջինը մարդակենտրոնության աշխարհայացքային հիմքն է, երկրորդը՝ մարդու շահագործման քաղաքականության հենքը:
Կառավարության ծրագիրն ու իշխանության ողջ քաղաքականությունը «մարդը աշխատանքի համար» կենսափիլիսոփայության արտահայտությունն է: Հայկական թավշյա և տնտեսական հեղափոխությունները մարդակենտրոն չեն, դրանք ոչ թե քաղաքացու համար են, այլ առանձին վերցրած մի քանի հպարտ քաղաքացիների, որոնց համար մնացյալ քաղաքացիները միջոցներ են՝ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին:
Իշխանությունը պետք է օր առաջ վերադառնա մարդակենտրոնության փիլիսոփայությանը, դադարի մարդուն դիտարկել որպես միջոց, մարդը, քաղաքացին պետք է դառնա նպատակ, բոլոր նպատակներից ամենակարևոր նպատակը: Ոչ թե մարդը պետք է ծառայի հեղափոխությանը, այլ հեղափոխությունը պետք է ծառայի մարդուն, քաղաքացուն»,-գրել է պատգամավորը:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կորյուն Շեկոյան
Արմեն Եղիազարյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան