Գրիգորյան Սրբուհի Էդիկի
Հունվար 09, 2019

Ծնվել է 1974թ. Սիսիանում:

1992 թվականին ավարտել է Սիսիանի N3 միջնակարգ դպրոցը:

1997թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Սիսիանի հումանիտար քոլեջի Թարգմանչական գործ ֆակուլտետը:

1996թ. Սիսիանում հիմնադրել է «Երիտասարդության ձայն» տեղական ռադիոհաղորդումը:

1998-2004թթ. Աշխատել է «Սիսիանի լրատու» ռադիոխմբագրությունում. սկզբում որպես լրագրող-հաղորդավար, ապա՝ խմբագիր:

2007թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գորիսի պետական համալսարանի Հայոց լեզու և գրականություն ֆակուլտետը:

2004-2016թթ-ին աշխատել է որպես հեռուստալրագրող նախ «Որոտանյան ղողանջներ», ապա «Սիսիանի լրատու»  ՍՊԸ-ներում: Միաժամանակ թղթակցել է Շանթ և Երկիր Մեդիա հեռուստատեսությունների լրատվական ծրագրերին:

2007-2015թթ խմբագրել է «Սիսիանի ձայն» թերթը:

2012թ ընտրվել է Սիսիանի համայնքի ավագանու անդամ:

2015թ.-ից Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ է: Սիսիանի գրասենյակի ղեկավարը:

2016թ. Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից առաջադրվել է Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու:

2017թ. ԱԺ ընտրություններում եղել է ԵԼՔ դաշինքի թեկնածու:

2015թ. հիմնադրել է «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, որի գործադիր տնօրենն է:

2007թ.-ից դասավանդում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում:

Գիտական երկու հոդվածների հեղինակ է:

 


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Հրանտ Այվազյան
Սերգե Ղահրամանյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Գորգիսյան
Դավիթ Խաժակյան
Անի Սամսոնյան
Էդմոն Մարուքյան
Գրիգորի Դոխոյան