Սամսոնյան Անի Տաճատի
Հունվար 09, 2019

Ծնվել է 1990թ․-ին Երևանում։

Կրթություն

2007-2011 թթ․ սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը։

2011-2013 թթ․-ին սովորել է ԳԱԱ Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում։

Աշխատանքային փորձ

2010-2012 թթ․ին աշխատել է Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում որպես գիտաշխատող։

2012-2013 թթ․-ին «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրագրող։

2012-2013 թթ․ եղել է Diplomat.am վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատրազմներ և քարոզչություն» խորագրով հոդվածաշար)։

2013-2014 թթ․-ին համակարգել է «Հայնյուզ» մամուլի ակումբը։

2015 թվականին դարձել է Լուսավոր Հայաստան նախաձեռնության անդամ, այնուհետև կուսակցության հիմնադի։

Լուսավոր Հայաստան Կուսակցության Մամուլի խոսնակն է։ 

2017 թ․ Երևանի ավագանու ընտրություններում ընտրվել է ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ։
Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովիփոխնախագահն էր։

2018 թվականին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ընտրվել է ԼՈՒՅՍ խմբակցության անդամ։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Նարա Հովհաննիսյան
Քրիստ Մարուքյան
Սրբուհի Գրիգորյան
Կարեն Սիմոնյան
Ռուզաննա Հարությունյան
Գոհար Մաթևոսյան