1989թ. Հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ, «Հայորդի» պարբերականի խմբագիր։
1993-1995թթ. Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարան։
1994թ. հրատարակել է Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությանը նվիրված «Անստվեր լույսի ջերմությունը. Նարեկը որպես քավարան» աշխատությունը։
1995-1998թթ. Վազգենյան և Գևորգյան հոգևոր ճեմարաններ։
1998թ. Նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգող։
2001թ. Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի և էկոնոմիկայի ինստիտուտ։
2003թ. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում անցկացված ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շտաբի պատասխանատու։
2002-2006թ. ԱՄՆ Հրվ. Կալիֆոռնիայի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։
2004-2005թթ. ԱՄՆ Ջորջթաուն համալսարանի կոնֆլիկտաբանության ֆակուլտետ։
2003թ. ԱՄՆ-ում հիմնել է «Ժամանակ» օրաթերթը, որը գործում է մինչ օրս։
2006թ. տեղափոխվել է հայրենիք, հիմնել է «Ժամանակ Երևան» օրաթերթը։
2006թ. գործող նախագահ Ռ. Քոչարյանի հրահանգով ազատազրկվել է 3,5 տարով։ Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչվել է քաղբանտարկյալ։
2008թ. նախագահական ընտրություններում սատարել է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Բանտից հրատարակել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների մասին պատմող «Արյունոտ տասնամյակ» գրքույկը։
2010թ. հիմնել և գլխավորել է www.1in.am լրատվական-վերլուծական կայքէջը։
Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն լեզուներին։