Դասախոսությունն անցկացնում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մարիամ Մարգարյանը
Մարտ 29, 2019
Երեկ տեղի է ունեցել Լիբերալ քաղաքականության դպրոցի հերթական դասախոսությունը, որն անցկացնում էր քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը: Դասախոսությունը նվիրված էր «Քաղաքական արդիականացման և զարգացման արժեքային բազմաչափությանը»:
Դասախոսության առաջին հատվածում բանախոսն անդրադարձավ քաղաքական արդիականացման տեսության զարգացման էվոլյուցիային, արդիականացում, ազատականացում և զարգացում հասկացությունների սահմանմանը, դրանց փոխկապակցվածության և սահմանազատման անհրաժեշտությանը:
Դասախոսության ընթացքում Մարիամ Մարգարյանի կողմից շեշտադրվեց ավանդական արժեքային համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը տվյալ հանրույթի պատմական առանձնահատկություններին համապատասխան:
Բանախոսն ընդգծեց այն 4 ճգնաժամերը (բաշխման ❗️, մասնակցության ❗️, ինքնության ❗️, լեգիտիմության ❗️) , որոնց բախվում են ավանդական հասարակությունները զարգացման ժամանակային արագացման պայմաններում: Ի հակադրություն դրա, բանախոսի կողմից ընգծվեց քաղաքական էլիտայի իշխանության արժեքաբանությունը, որի հիմքում պետք է ընկած լինի իր իսկ ինքնության ճանաչողությունը և քաղաքական մշակույթի ժողովրդավարացումը շարունակական և իրական բարեփոխումների միջոցով:

Share via:
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ֆինանսական աջակցություն