Լիբերալ քաղաքականության դպրոցի հերթական դասընթացը ...
Մարտ 28, 2019
Սիրելի ընկերներ,
Երեկ տեղի է ունեցել Լիբերալ քաղաքականության դպրոցի հերթական դասընթացը, որը նվիրված էր «Լիբերալիզմը և ժամանակակից իրավական իրականությունը» թեմայի ուսումնասիրությանը: Դասախոսությունն անցկացնում էր իրավագետ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյան - Taron Simonyan-ը:
Դասախոսության շրջանակում բանախոսը ներկայացրեց լիբերալիզմի գաղափարախոսության էվոլյուցիոն զարգացումը, անդրադարձ կատարեց «ազատություն» և «իրավունք» հասկացությունների սահմանազատմանը և փոխկապակցվածությանը:
Դասախոսության երկրորդ մասում Taron Simonyan-ը ներկայացրեց ընտրական իրավունքի միջազգային փորձը, սահմանադրություն և սահմանադրականություն գործընթացի փոխպայմանավորված բնույթը, ինչպես նաև «ազատություն» և «իրավունք» հասկացությունների արժեքային չափումը սերունդների համերաշխության համատեքստում:

Share via:
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Արաքսյա Գրիգորյան
Գրիգորի Դոխոյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան
Արմեն Եղիազարյան
Ռուզաննա Հարությունյան
Մագդա Արսենյան
Հրանտ Ա․Սարկիսով