Սիրելի գործընկերներ, Լիբերալ քաղաքականության դպրոցը մեկնարկել է !!!
Մարտ 27, 2019
Սիրելի գործընկերներ,
Ինչպես արդեն գիտեք՝ երեկ մեկնարկել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 3-րդ սերնդի ուսանողների ուսումնառությունը:
Բացման խոսքով հանդես եկան Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ՝ Edmon Marukyan-ը, Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ներկայացուցիչ՝ Eva Tovmasyan-ը և դպրոցի տնօրեն՝ Magda Arsenyan-ը:
Հարկ ենք համարում նշել, որ ուսումնական ձևաչափի առաջին տասնօրյա ծրագիրն իրականացվում է Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի հետ համատեղ և կրում է «Գաղափարախոսությունների դերակատարումը միջազգային հարաբերությունների արդի համակարգում» խորագրի ներքո:
Ծրագրի շրջանակում իրականացվող առաջին դասախոսությունը նվիրված էր «Պառլամենտարիզմը լիբերալ ժողովրդավարություններում» թեմայի ուսումնասիրությանը, որը անցկացնում էր գործադիր ղեկավար՝ Tevan J. Poghosyan-ը:
Դասախոսության ընթացքում քննարկվեց պառլամենտարիզմ հասկացության մեկնաբանությունը, դրա փոխհարաբերակցությունը լիբերալիզմ և ժողովրդավարություն գաղափարախոսական կատեգորիաների հետ: Բանախոս Tevan J. Poghosyan-ը շեշտադրեց քաղաքականության արժեքային չափման կարևորությունը համակարգային մտածողություն և մշակույթ ձևավորելու գործընթացում, ինչպես նաև անդրադարձ կատարեց միջազգային փորձի ուսումնասիրության համատեքստում քաղաքական մշակույթների զարգացման առանձնահատուկություններին:

Share via:
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ֆինանսական աջակցություն