Երկօրյա դասընթացներ Ծաղկաձորում
Նոյեմբեր 19, 2017

Լիբերալ Քաղաքականության դպրոցի մասնակիցները Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ նոյեմբերի 18-19-ը երկօրյա սեմինար են ունեցել Ծաղկաձոր քաղաքում։

Առաջին օրվա դասախոսության թեման վերաբերել է Հայաստանի և Վրաստանի եվրաինտեգրացիան և երկու երկրների ընդհանուր նպատակի տարբեր ուղիները։ Այս թեմայով դասախոսել են ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը և Վրաստանի նոր տնտեսական դպրոցի նախագահ Պաատա Շեշելիձեն։

Երկրորդ օրը Լուսավոր Հայաստան Կուսակցության Երևանի Խորհրդի և Հայաստանում Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը մասնակիցներին ներկայացրել  է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները։

Դասընթացների հատուկ հյուրերն են եղել Վրաստանի նոր տնտեսական դպրոցի նախագահ Պաատա Շեշելիձեն, որը խոսել է նաև ազատության ուժի մասին և փոխնախագահ Ջիա Ջանդիերին, որը ներկայացրել է Վրաստանի տնտեսական ընդլայնման փորձը։

 


Share via:
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ֆինանսական աջակցություն