Վանաձորի ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցությունն անդրադարձել է աշխատավարձերի ուշացման խնդրին
Հուլիս 24, 2017

Հիմք ընդունելով Վանաձորի համայնքապատկան մի շարք հիմնարկների աշխատակիցների ահազանգերը, ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրկին անդրադարձ է կատարել աշխատավարձերի ուշացման խնդրին։

Հուլիսի 18-ին խմբակցությունը նամակով դիմել է Վանաձորի համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ տեղեկանալու աշխատավարձերի ուշացման պատճառների մասին։ 

Աշխատանքային օրենսգիրքի 192-րդ հոդվածի առաջին կետը հստակ սահմանում է աշխատավարձի վճարման ժամկետները, վայրը եւ կարգը

1. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում եւ աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչեւ հաջորդ ամսվա 15-ը:

Այսօր հուլիսի 24-ն է եւ չնայած 192-րդ հոդվածի առկայությանը աշխատակիցները դեռեւս չեն ստացել հունիս ամսվա աշխատավարձերը։

Գրությանն ի պատասխան համայնքապետարանից խոստացել են հունիս ամսվա պարտավորությունների կատարումը ավարտել մեկ շաբաթվա ընթացքում։ 

Գրության մեջ նաև նշված է՝ «Այդ երկշաբաթյա ուշացումներն առաջացել են, քանի որ համայնքային բյուջերի սեփական եկամուտների մեծ տոկոսը հավաքագրվում է բյուջետային տարվա չորրորդ եռամսյակում (համաձայն ՀՀ «Գույքահարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի․ Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ), իսկ երկրորդ և երրորդ եռամսյակում պլանավորված են մեծ ծավալով սեզոնային աշխատանքներ, որոն հնարավոր չէ հետաձգել, ինչպես նաև համայնքային կազմակերպությունների մեծ թվով աշխատակիցներ ամռան ամիսներին գնում են արձակուրդ, որն էլ իր հերթին ավելացնում է տվյալ ամսվա աշխատավարձի ֆոնդը»։

Խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը նշում է, որ նման խնդրի առջեւ համայքապետարանը կանգնել էր ինչպես 2016թ.-ի աշնան ամիսներին, այնպես էլ ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին։ Իսկ խմբակցության հունիս ամսվա գրության պատասխանն ուշացրել էին այնքան, մինչեւ հունիսի 28-ին փոխանցվել էր մայիս ամսվա աշխատավարձը եևհաջորդ օրը մեզ հասած գրության մեջ կրկին նշվել, որ համայնքապետարանը աշխատավարձի պարտքեր չունի։

Ինչպես տեսնում ենք , սա աստիճանաբար դառնում է գործելաոճ, որն առնվազն բացատրություններ է պահանջում և անշուշտ ունի շտկման կարիք։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Կորյուն Շեկոյան
Ռուզաննա Հարությունյան
Արմեն Եղիազարյան
Սերգե Ղահրամանյան
Կարեն Սիմոնյան
Գևորգ Գորգիսյան
Անի Սամսոնյան
Էդմոն Մարուքյան