Վանաձորի ծայրամասային թաղամասերի բնակիչները կարող են տեղեկություն ստանալ ՏԻՄ որոշումների մասին
Լոռու մարզի Վանաձորի քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ
Արմեն Եղիազարյանի գրության հիման վրա և միջնորդությամբ այսուհետ Վանաձորի ծայրամասային թաղամասերում՝ հատուկ նախատեսված վայրերում, կփակցվեն ՏԻՄ որոշումները և հայտարարությունները՝ բնակչության իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով։ Քաղաքապետարանի կողմից մասնավորապես առաջարկվել են հայտարարության ցուցանակներ փակցնել․
1․ Դիմաց թաղամասում, Աղայան փողոցի թիվ 65 շենքի հարավային ճակատում։
2․ Տարոն թաղամասում Տարոն 4 մեքենաշինարարների թիվ 52զ շենքի հարավային ճակատում։