Շահեն Հարությունյանի նկատմամբ վարչական վարույթը կարճելու մասին
Հուլիս 22, 2017

2017 թվականի մայիսի 18-ին  հայցադիմում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Շահեն Հարությունյանին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նշված հայցադիմումի առիթ է հանդիսացել առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 16-ից 19-ը հավաքներ անցկացնելը:

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը Դավիթ Խաժակյանի ղեկավարությամբ դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կարճելու վարչական վարույթը։

Դիմումի մեջ նշված է․

«Ինչպես հայտնի է, հավաքների առիթ է հանդիսացել Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») մահը, որը հասարակության կողմից ընդունվել է մեծ ափսոսանքով՝ զուգորդվելով հավաք-երթերով, այդ թվում և Շահեն Հարությունյանի մասնակցությամբ: Հավաքները տեղի են ունեցել ինքնաբուխ կերպով, կրել են հրատապ բնույթ և բացակայել է լիազոր մարմնին օրենքով սահմանված ժամկետներում իրազեկելու հնարավորությունը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրադարձությունները տեղի են ունեցել երիտասարդ և հանրությանը որպես ակտիվ քաղաքացի հայտնի Շահեն Հարությունյանի մասնակցությամբ, ելնելով հանրային համերաշխության համընդհանուր սկզբունքներից՝ դիմում ենք Ձեզ հրաժարվելու վարչական դատարան ներկայացրած դիմումից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 50-րդ հոդվածի առաջին մասի բ) ենթակետի հիմքով վարչական վարույթը կարճելու նպատակով»:                  


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Գևորգ Պապիկյան
Սրբուհի Գրիգորյան
Սերգե Ղահրամանյան
Ռուզաննա Հարությունյան
Կորյուն Շեկոյան