Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը կեղծ ծառայություն է գնել
Հոկտեմբեր 23, 2017

Սույն թվականի հուլիսի 27-ին Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը դիմել էր Երևանի Կենտրոն վարչականի ղեկավար Արա Սադոյանին, որ Երվանդ Քոչարի փողոցում (Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում) գտնվող հանրային զուգարանի սանիտարական մաքրումը սպասարկող «Բելլիս» ՍՊԸ-ն չի կատարում իր՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները և մանրամասն հիմնավորել, որ այդ ՇԻՆԱՐԱԿԱՆ ընկերությունը չի կարող մատուցել տվյալ ծառայությունները։
Գրության մեջ մասնավորապես նշված էր, որ. 

«2016 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս աշխատակազմի գնումների վարչության պետ Գրիգոր Չթրյանի «Բելլիս» ՍՊԸ-ի հետ կնքել է ծառայությունների մատուցման գնման պայմանագիր (N «ԵՔ-ԲԸԾՁԲ-17/21»), համաձայն որի պայմանագրի Պատվիրատուն հանձնարարել է Կատարողին ստանձնել Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող (Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում՝ Ոսկու շուկայի մոտ) հասարակական զուգարանի մաքրման և պահպանման ծառայությունների մատուցման պարտավորությունը։ Ծառայության մատուցման գինը կազմում է տարեկան 920․000 (Ինը հարյուր քսան հազար) ՀՀ դրամ։ Համաձայն տեխնիկական բնութագրի ( N 1 Հավելված ) Կատարողն իր պարտականությունները կատարում է հետևալ գործողություններով․

1․Հասարակական զուգարանի սանիտարական մաքրումն ընդգրկում է ոչ միայն կուտակված աղբի, առաջացած փոշու և կեղտի հեռացում, այլև որոշակի տեխնոլոգիական կարգով և միջոցներով անհրաժեշտ սանիտարահիգենիկ վիճակի պահպանում։

  • Զուգարանը գտնվում է ծայրահեղ ոչ սանհիտարահիգենիկ վիճակում։ Տղամարդկանց համար նախատեսված հատվածը չի գործում և լցված է աղբով։
2․Զուգարանի մաքրումը սկսվում է առաստաղի չոր մաքրումով, որը կատարվում է երկարապոչ խոզանակի միջոցով, անհրաժեշտության դեպքում օգտագործելով աստիճաններ կամ ձեռնասանդուղք։ Այդ ընթացքում անկյուններից և քիվերից հեռացվում են սարդոստայնները։
  • Դատելով փոշեպատված և կեղտոտ առաստաղից, այն երբևէ չի մաքրվել։
3․Այնուհետև կատարվում է դռների, պատուհանների, պատուհանագոգերի, միջնապատերի խոնավ մաքրում։ Խոնավ մաքրումը կատարվում է նաև լվացարանների, հայելիների, ջրի բաքերի և կոյուղագծի խողովակների մաքրում և լվացում։
  • Դռների, պատուհանների (որոնք որպես այդպիսին չկան), միջնապատեր մաքրում ևս չի իրականացվել։ Զուգարաններում լվացարաններ, հայելիներ, ջրի բաքեր չկան։
4․ Նախքան հատակը լվանալը, այն մաքրվում է, ավելով հավաքվում է աղբն ու փոշին, աղբանոթների աղբի հետ միասին դատարկվում է նախատեսված տեղերում։ Դատարկված և մաքրված աղբանոթները դրվում են իրենց տեղերում։
  • Հասարակական զուգարանը հիշեցնում է մեծ աղբամանի։ Բնութագրում նշված է նաև, որ մաքրման հաճախականությունը պետք է լինի առնվազն ամեն օր։ Պետք է նշել, որ այցիս ժամանակ հասարակական զուգարանին հարակից տարածքում ապրող բնակիչները հաստատեցին այն փաստը, որ հասարակական զուգարանը ոչ միայն չի մաքրվում ամեն օր, այլ երբևէ չի մաքրվել, ավելին՝ բնակիչներն իրենք են ստիպված հաճախակի մաքրում, որովհետև օգտվում են այդ զուգարանից։

Ակնհայտ է, որ այս պայմանագիրն իրենից ենթադրում է կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարք հետևալ պատճառներով․
1․Բելլիս ՍՊԸ-ն, որից գնվել է ծառայությունը, համաձայն իր գործունեության բնութագրման շինարարական ընկերություն է և չի մատուցում հանրային օբյեկտների մաքրման և պահպանման ծառայություններ։

2․Նույնիսկ այն դեպքում, եթե վերոհիշյալ ընկերությունը պարտավորվել է մատուցել նմանատիպ ծառայություններ, ապա ծառայության գնման պայմանագրով ստանձնած պարտավորությունները չի կատարում։ Հասարակական զուգարանը մաքրում են բնակիչները։

3․Հասարակական զուգարանի ներկայիս վիճակը և պայմանագրով նախատեսված ծառայությունների բնութագրված վիճակը խիստ անհամապատասխան են։

4․Երևանի քաղաքապետարանը համաձայն պայմանագրի 2-րդ կետի (Կողմերի իրավունքներն ու պարտականությունները) 2․1 ենթակետի՝ Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից մատուցվող ծառայության ընթացքը և որակը՝ առանց միջամտելու Կատարողի գործունեությանը։ Միաժամանակ 2․1․2 ենթակետով՝ Եթե մատուցվել է սույն պայմանագրի N 1 հավելվածում նշված Տեխնիկական բնութագրի-գնման ժամանակացույցին չհամապատասխանող ծառայություն․ ա) Չընդունել ծառայությունը՝ իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ որակի Ծառայությունը սույն պայմանագրին համապատասխանող Ծառայությամբ անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և և պահանջել Կատարողից վճարելու սույն պայամանգրի 5․2 կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև 5,3 կետով նախատեսված տույժը։ Հաշվի առնելով հետևալ հիմնավորումները և համաձայն պայմանագրի 2 կետի (Կողմերի իրավունքներն ու պարտականությունները) 2․1․3 ենթակետի՝ Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել սույն պայմանագիրը, եթե կատարողն էականորեն խախտել է սույն պայմանագիրը։ Կատարողի կողմից պայմանագիրն խախտելն էական է համարվում, եթե՝ ա) մատուցված ծառայությունը չի համապատասխանում սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված պահանջներին բ) խախտվել է Ծառայության մատուցման ժամկետը։ Խնդրում եմ ինձ տեղեկացնել, թե ինչու է հասարակական զուգարանի մաքրման ծառայությունը գնվել հենց «Բելլիս» ՍՊԻ- հետ և ինչ միջոցներ են ձեռնարկվելու պայմանագրի պատշաճ կատարման կամ դրա լուծման համար։

Թաղապետարանից ստացված պատասխանում նշված էր, որ վերոհիշյալ ընկերությանը նախազգուշացվել է ստանձնած պարտականությունների կատարման մասին և անհրաժեշտության դեպքում պաստրաստ են քննարկել պայմանագրի լուծարման նպատակահարմարության հարցը։ 

Հանրային զուգարանի վիճակի վերջին ստուգումներից երկու ամիս հետո ոչինչ չի փոխվել։ Անբարեկարգ և սանիտարահիգիենիկ վատ վիճակում գտնվող զուգարանը դեռ շարունակում են մաքրել բնակիչները։

Նշենք, որ «Բելլիս» ընկերությունը սկզբնապես պատկանել է Արա Սադոյան անուն ազգանունով ոմն մեկին։

Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարին ուղարկվել է ևս մեկ գրություն՝ իրավիճակի ներկայացման և պարզաբանումների նպատակով։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Ռուզաննա Հարությունյան
Արմեն Եղիազարյան
Կարինե Ղուկասյան
Աստղիկ Ավետիքյան
Սերգե Ղահրամանյան
Կարեն Սիմոնյան
Գևորգ Գորգիսյան