ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Լուսավոր Հայաստան Կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը, ինչը հնարավորություն կընձեռի եկամտային հարկի վերադարձը կիրառել նաեւ առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում: Նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրը լուծել վարձու աշխատող միջին խավի ավելի լայն հատվածի համար, ինչպես նաեւ մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը:
Ծանոթացեք «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» նախագծին։