Թուրքիան զերքերը պետք է դուրս բերի Սիրիայի տարածքից
Հունվար 26, 2018

Հունվարի  24-ին  Եվրոպայի  խորհրդի  խորհրդարանական  վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի նիստում հրատապ քննարկվող «Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա» թեմայով Լուսավոր   Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրտաների և Լիբերալների քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել , որում մանրամասն ներկայացրել է Թուրքիայի կողմից խաղաղ բնակչության շրջանում իրականացվող ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության ռմբակոծման փաստերն ու Թուրքիային կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ  բախումներից ու հարձակումներից և զորքերը դուրս բերել Սիրայի տարածքից։

Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրատների և Լիբերալների քաղաքական խմբի անունից հայտարարել է, որ միանում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի այն կոչին, որով առաջարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ նիստ հրավիրել։ Միաժամանակ Մարուքյանը կոչ է արել նաև միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել հերթական հումանիտար աղետը կանխելու և Սիրիայում քաղաքացիական բնակչությանը պաշտպանության համար։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կարինե Ղուկասյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Քրիստ Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան