Ամեն ինչ կախված է մեզանից
Նոյեմբեր 15, 2015

2007 թվականից սկսած Հայաստանից անվերադարձ հեռանում է ավելի քան 30 000 մարդ: Սա նշանակում է, որ մինչև 2015 թվականը երկրից հեռացել է 240 – 270 հազար մարդ: Այս արտագաղթի ալիքը համեմատելի է 90-ականների ընթացքում եղած պատկերի հետ, սակայն միայն թվային տվյալներով, իսկ տարբերվում է այն այլ դրդապատճառներով:

Մի բան է, երբ հեռանում ես երկրից, որտեղ կա սննդամթերքի, էլեկտրաէներգիայի, առաջին անհրաժեշտության պարագաների խիստ պակաս, որտեղ թեժ պատերազմ է, որտեղ գոյատևելու միջոց չունես, բայց բոլորովին այլ բան է, երբ հեռանում ես մի երկրից, որի իշխանությունների պնդմամբ առկա է կայուն տնտեսական աճ, կա աշխատանք, զարգացող տնտեսություն: Առաջին դեպքում հեռանալն արդարացում ունի, իսկ երկրորդի դեպքու՞մ:

Հայաստանում տիրող իրավաճակը պատկերավոր կերպով կարելի է համեմատել օվկիանոսով ընթացող մի զբոսանավի՝ բազմաթիվ տախտակամածերով, որոնցից բացվող տեսարանները, կախված տախտակամածի բարձրությունից, տարբեր են: Որքան բարձր է տախտակամածը, այնքան ավելի տեսանելի է հորիզոնը. ամենալայն տեսարանը բացվում է նավապետի կամրջակից: Բայց կան նաև տախտակամածեր, որոնք մեծամասնություն են կազմում և որոնք չունեն տեսադաշտ, իսկ հորիզոնի մասին դրանց բնակիչներն ունեն այնքան պատկերացում, որքան հաղորդում են նավապետը կամ իր օգնականները: Եվ մի օր նավապետը նավն ուղղում է դեպի լողացող սառցաբեկորը, որի հետ բախումը լի է աղետալի հետևանքներով:

Նրանք, ովքեր հասկանում են նման կուրսի աղետալիությունը, հեռացվում են նավապետի կամրջակից. մնում են ղեկավարին անշեղորեն հավատացողները: Այն տախտակամածները, որոնց բնակիչներն ի վիճակի են տեսնել մոտեցող աղետը, շտապում են տագնապ հնչեցնել, բայց նրանց լռեցնում են նավի անձնակազմի կոչերը, թե ամեն ինչ հիանալի է, իսկ տագնապի մասին բարձրաձայնողներն այլ նավերից ուղարկած գրանտակերներ են, որոնք ցանկանում են խաթարել նավի խաղաղ ընթացքը:

Վտանգի մասին բղավողները, տեսնելով, որ ոչինչ չի ստացվում, շուտով սկսում են լքել նավը՝ փրկարար մակույկներով, մի մասն էլ փորձում է ներխուժել նավապետի կամրջակ, որպեսզի կարողանա կանխել աղետը, սակայն նրանց փորձերը ևս ապարդյուն են, չափազանց փոքրաթիվ լինելու պատճառով: Ուղևորների հիմնական մասը, որն ապրում է ներքևի տախտակամածներում, կամ հավատում է նավի անձնակազմի սուտ տեղեկատվությանը, կամ էլ կարծում է, որ որևէ կերպ չեն կարող ոչինչ փոխել:

Եթե դուք լինեիք այդ նավի ստորին տախտակամածի բնակիչներից, ինչպե՞ս կվարվեիք՝ կշարունակեիք վստահել ձեր նավապետի՞ն, թե՞ կշարունակեիք մտածել, որ ձեզնից ոչինչ կախված չէ:

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Էդմոն Մարուքյան
Անի Սամսոնյան
Գևորգ Պապիկյան
Սրբուհի Գրիգորյան
Կարեն Սիմոնյան
Աստղիկ Ավետիքյան
Արմեն Եղիազարյան
Գոհար Մաթևոսյան