Տավուշի մարզում կգործի նոր հեռուստաընկերություն և ռադիո:
Ապրիլ 26, 2019
Տավուշի մարզում կգործի թվային հեռուստատեսություն և մարզային FM ռադիոհեռարձակում: Ապրիլի 22-ի ԱԺ նիստի ընթացքում «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ`
Տիգրան Հակոբյանը:
Տավուշի մարզում հեռուստատեսության կարևորության մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հետ:
Անդրադառնալով հեռուստաընկերության և ռադիոյի անհրաժեշտությանը, պատգամավորն ասաց, որ առաջին հերթին կարևոր է, որ սահմանամերձ շրջաններում արտակարգ դեպքերում կարող է լինել մարդկանց շտապ իրազեկելու անհրաժեշտություն:
Հեռուստառադիոյի դերը մեծ խթան կհանդիսանա համայնքների միջև կապերի ավելացմանը, կստեղծի համայնքների միջև առողջ մրցակցություն. «Տեսեք՝ սահմանամերձ Բերդավանում մշակութային և սպորտային ոլորտը անհամեմատ բարձր մակարդակի վրա է, ամեն շաբաթ այնտեղ միջոցառումներ են լինում, բայց նույն մարզի, ասենք, Չինչինի կամ Արծվաբերդի բնակիչը դրա մասին երբեք չի իմանում և հակառակը: Իսկապես, համայնքների միջև կապը բացակայում է, իսկ տեղական հեռուստատեսությունը որոշ չափով այդ խնդիրը կմեղմի: Եթե լինի գյուղատնտեսական ոլորտի հաղորդումներ, գյուղացին կարող է օգտակար տեղեկություն ստանալ և բարելավել իր գիտելիքները:
Կա տեղեկատվության վակուում, քանի որ Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների մասին հասարակությունը տեղեկանում է սոցցանցերից և անհատ լրագրողներից, որը բավարար չէ: Հեռուստատեսությունը կարևոր է նաև Տավուշում գործող գործարարների համար, ովքեր խնդիր ունեն գովազդել իրենց արտադրանքը, երբեմն աշխատատեղերի մասին տեղեկացնելու խնդիր է լինում:
Բացի դա, նոր հնարավորություն կստեղծվի տեղի լրագողների համար:
Նոր որակավորում ստացած կամ ժամանակին աշխատած լրագրողները, օպերատորները հնարավորություն կունենան իրենց մասնագիտական հմտությունները օգտագործել ի նպաստ մարզի և ստիպված չեն լինի աշխատանք փնտրել Երևանում»,- ասաց նա՝ անչափ կարևորելով հեռուստատեսության դերը:
Մեր հարցին, թե ինչու՞ փակվեցին նախորդ հեռուստաալիքները և արդյո՞ք նույն վտանգը հիմա էլ չի սպառնում, պատգամավորը պատասխանեց. «Նախկին հեռուստաալիքների փակման պատճառը անարդյունավետ կառավարումը և գովազդատուների անբավարարությունն էր:
Բացի դա, խնդիր է եղել հեռուստատեսության որակի: Եթերում եղել է լուրերի թողարկում, հիմնական ժամանակը տրամադրվել է աղանդավորական հաղորդումներին, անորակ համերգներին և ոչինչ չասող հեռուստաեթերներին, պետք է ուշադրություն դարձնել նաև որակի վրա:
Ինչ վերաբերում է ռադիոյին, այն առաջինն է լինելու մարզում: Այս պարագայում անհրաժեշտ գումարներն անհամեմատ ավելի քիչ են, քան հեռուստատեսության դեպքում: Ռիսկեր, իհարկե կան, բայց կոմերցիոն նոր տեխնոլոգիաներ կիրառելով, կարելի է դրանք նվազեցնել:
Օրինակ, կարելի է գովազդի գինը իջեցնել, որպեսզի այն շահավետ լինի բոլոր կողմերի համար»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ արդի ժամանակաշրջանում որակյալ ինֆորմացիայի հասանելիությունը չափազանց կարևոր է, մանավանդ սահմանապահ համայնքներում, որտեղ այն կարելի է համարել նաև ստրատեգիական նշանակություն ունեցող ոլորտ:
«Մայիս-հունիս ամիսներին լինելու է այժմ գործող թվային լիցենզիայից զրկելու գործընթաց, այնուհետև օգոստոսին կլինի նոր մրցույթ»,- եզրափակեց Սարգիս Ալեքսանյանը:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Էդմոն Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Նարա Հովհաննիսյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Պապիկյան
Սերգե Ղահրամանյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան