Երեք արժեքների վրա խարսխված բարեփոխումների մասին է գնալու խոսակցությունը և թե ինչպես ու ինչ օրակարգով է Հայաստանն առաջ շարժվելու. Էդմոն Մարուքյան
Այս պահին Փարիզում գտնվող ԵԽԽՎ մոնիթորինգի նիստին մասնակցող Էդմոն Մարուքյանի հետ
«Առաջին լրատվական»-ը անդրադարձել է ԵԽԽՎ-ում սպասվելիք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին.«ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԵԽԽՎ-֊ում նման պրակտիկա գոյություն ունի արդեն տասնյակ տարիներ՝ անդամ երկրների մոնարխներ, ղեկավարներ ելույթով հանդես են գալիս ԵԽԽՎ նիստում, որից հետո պատվիրակները կարող են հարցեր տալ, որը դառնում է մի հետաքրքիր միջոցառում ու երկխոսություն, ինչպես նաև ևս մեկ անգամ Եվրոպական հարթակում խոսվում է երկրում իրականացվող բարեփոխումների մասին։ Հայաստանի պարագայում գիտեք, որ հեղափոխությունից հետո շատ մեծ է հետաքրքրությունը իրականացվող փոփոխությունների վերաբերյալ»։
ԵԽ-ն, ըստ Մարուքյանի, հիմնված է երեք կարևոր անկյունաքարային արժեքների վրա՝ ժողովրդավարություն, Մարդու Իրավունքներ և Իրավունքի գերակայություն.« Այս երեք արժեքների վրա խարսխված բարեփոխումների մասին է գնալու խոսակցությունը և թե ինչպես ու ինչ օրակարգով է Հայաստանն առաջ շարժվելու»։