Պետությունը ոչինչ չի անում Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու համար. Գեւորգ Գորգիսյան։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղա ր Գևորգ Գորգիսյանն Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում նշել է. «Այսօր ուզում ենք ընդունել հերթական հռչակագիրը, որը վերացական մտքի շարադրանք է: Մենք հստակ չենք ձևակերպել այն նպատակը, ինչին պետք է ծառայի Հայաստան- Արցախ ռազմավարական դաշինքը: Հստակ չկա այն գործիքակազմը, որով մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ դա անհրաժեշտ է: Մեր պետությունները արդյոք պատրաստ են այդ բեռը կրելուն: Մենք հիմա ցանկանում ենք Արցախը վերադարձնել բանակցությունների սեղան, և մեր պետական ապարատն իր ամբողջ կազմով, իր ամբողջ դիվանագիտությամբ այդ ուղղությամբ ոչինչ չի անում: Կան հռչակագրային դրույթներ, բայց այդ ուղղությամբ շատ քիչ քայլեր են արված: Ես վստահ չեմ այս փուլում ճիշտ է դաշինքը, թե՝ ոչ: Բայց քննարկումը շատ լավն է եւ դրական, քանի որ խոսելով խնդիրների մասին, մենք հասկանում ենք՝ որքանով է այս գործիքը ճիշտ այդ խնդիրները լուծելու համար»։