«ՆԱՏՕ-ի շաբաթը» հարաբերությունները խորացնելու առիթ է
Մարտ 12, 2019
Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ—ի շաբաթը», որը կշարունակվի մինչեւ մարտի 15—ը։ Ավանդական դարձած միջոցառմանն այս անգամ ներգրավված են ՆԱՏՕ—ի անդամ ավելի շատ երկրներ։
«ՀՀ»—ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը նկատեց, որ Հայաստան—ՆԱՏՕ հարաբերություններում չիրագործված ներուժ ունենք։ Նրա խոսքերով, «ՆԱՏՕ—ի շաբաթը» առիթ կարող է դառնալ այդ կառույցի հետ հարաբերությունները խորացնելու եւ զարգացնելու համար։ Ըստ պատգամավորի՝ ՆԱՏՕ—ն եւ ՆԱՏՕ—ի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության համալիրի մեջ շատ կարեւոր դերակատարություն ունեն։ Նրա կարծիքով, եթե Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ որեւէ անճշտություն է մնացել, ՆԱՏՕ—Հայաստան հարաբերությունների ապագայի մասով ամեն ինչ պետք է արվի, որ սրբագրվի, եւ առաջ շարժվենք։ Բաբաջանյանը նշեց, որ աշխատանքի դաշտ է բացվում, որպեսզի ռուս գործընկերներին կարողանանք ցույց տալ, որ ՆԱՏՕ—ին անդամակցության օրակարգ չունենք, եւ համագործակցությունը բխում է բացառապես Հայաստանի անվտանգային դիմադրողականությունը բարձրացնելու առաջնահերթությունից։
«Եվ, ի վերջո, հենց ՆԱՏՕ—ի դրոշի ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությունների շնորհիվ է, որ Հայաստանը անվտանգության սպառող լինելուց զատ, նաեւ այդ մասնակցության շնորհիվ անվտանգություն արտահանող երկիր է համարվում։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ—ի հետ հարաբերությունները երբեք չպետք է դիտարկվեն հարաբերություններ ի հաշիվ Ռուսաստանի հետ խորացող, ամրապնդվող հարաբերությունների։ Եվ պետք է ավելի լայնախոհ համագործակցության ձգտել եւ խորացնել հարաբերությունները»,–ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ պետք է կարողանանք բոլոր ուղղություններով առավել արդյունավետ շարունակել մեր համագործակցությունները, այդ թվում՝ ՆԱՏՕ—ի հետ։ Ըստ նրա՝ Իրան եւ Բրյուսել այցելությունները դրա նշանն են։
«Վերջերս հրապարակ նետվեց տեղեկատվություն, որ Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունները վատթարացել են, եւ Հայաստանի համագործակցության շարունակության վերաբերյալ կասկածներ կան։ Ես վստահ եմ, որ ոչինչ չի սպառնում Հայաստանին շարունակելու եղած ձեւաչափերում համագործակցությունը»,–բարձրաձայնեց մեր զրուցակիցը՝ շարունակելով՝ շատ լավ է, որ շաբաթը մեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը գրեթե զուգահեռ։ Ասում է՝ հայտարարությունը հասկանալիորեն մեծ աղմուկ էր առաջացրել մեր երկրում, բայց մյուս կողմից դա տարօրինակ է այն տեսանկյունից, որ համանախագահները փաստացի չեն ասել որեւէ նոր եւ արտառոց բան։
«Համանախագահների հայտարարության եւ «ՆԱՏՕ—ի շաբաթի» մեկնարկի զուգադիպումն ինչ—որ իմաստով նաեւ խորհրդանշական է, քանի որ գործնականում արտացոլում է մեր տարածաշրջանի, մասնավորապես Հարավային Կովկասի անվտանգության առանցքային խնդիրը, որը գործնականում արցախյան հիմնահարցի հիմքն է։ Եվ Արցախի ներկայիս կարգավիճակը, արցախյան շարժումը ու դրա ռազմական, քաղաքական ձեռքբերումներն ինչ—որ իմաստով ձեւավորել են տարածաշրջանային նոր անվտանգային ռազմաքաղաքական համակարգ, որի, այսպես ասած, պարեկը մեր երկիրն է։ Սա առաջին հայացքից թվում է արտառոց մի բան. ինչպե՞ս կարող է տնտեսական, ժողովրդագրական ցուցանիշներով ռեգիոնալ ամենաթույլ համարվող Հայաստանը լինել անվտանգության համակարգի պարեկ»,–ասում է Բաբաջանյանն ու ընդգծում, որ աշխարհի համար դա պարադոքս չէ, գործնականում ընդունելի մի տարբերակ է, ինչով էլ պայմանավորված է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը։ Նրա խոսքերով, ՆԱՏՕ—ի համար Հայաստանի կարեւորությունը նաեւ այդ պարեկությամբ է պայմանավորված։

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Գևորգ Պապիկյան
Կարեն Սիմոնյան
Աստղիկ Ավետիքյան
Արմեն Եղիազարյան
Ռուզաննա Հարությունյան